Ասպերգիլիոզ, թռչունների, ավելի քիչ գյուղատնտեսական մյուս կենդանիների և մարդկանց վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է շնչառական օրգանների և լորձաթաղանթների ախտահարմամբ։

Ասպերգիլիոզ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Aspergillosis Վիքիպահեստում

Հարուցիչը քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ դիմացկուն բորբոսասունկն է (Aspergillus funigatus, ավելի քիչ՝ A. flavus, A. niger)։ Ա. մեծ վնաս է հասցնում թռչնաբուծությանր (ճտերի անկումները հասնում են 50–90%)։ Ասպերգիլիոզի նկատմամբ զգայունակ են բոլոր թռչունները, հատկապես ճտերը։ Նկարագրված է նաև խոշոր եղջերավորների, ձիերի, խոզերի, ոչխարների, ճագարների և ծովախոզուկների ասպերգիլիոզ։

Հարուցիչը օրգանիզմ է թափանցում շնչառական և մարսողական ուղիներով։. Գաղտնի շրջանը տևում է 3–10 օր։ Ճտերի ասպերգիլիոզը ունի սուր բնույթ, իսկ մեծահասակ թռչուններինր՝ քրոնիկական։ Սուր ասպերգիլիոզի ժամանակ նկատվում է ընկճվածություն, ախորժակի անկում, ուժեղ ծարավ, թույլ և դժվար շնչառություն, հոսք քթի խոռոչից, աչքի լորձաթաղանթի բորբոքում, լուծ։ Քրոնիկականի ժամանակ նշված նշանները զարգանում են դանդաղ, թռչունները նիհարում են և սատկում։ Կաթնասունների ասպերգիլիոզի ժամանակ նկատվում է դժվար շնչառություն, հազ, հոսք քթից, երբեմն զարգանում է թոքերի էմֆիզեմա։ Ասպերգիլիոզ. ախտորոշում են էպիզոոտոլոգիական, կլինիկական, ախտանատոմիական տվյալներով և լաբորատոր հետազոտության արդյունքներով։ Բուժումը չի մշակված։ Ախտականխիչ միջոցառումներ են՝ պաշտպանել ձվերը բորբոսասնկերից, կենդանիներին չկերակրել բորբոսասնկերով վարակված, փտած կերով, հաճախակի ախտահանել գույքը և թռչնանոցները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպերգիլիոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 572