Ասպետյաններ, հայկական նախարարական տուն։ Կարևոր դեր է խաղացել Հուստինիանոս I դեմ հայերի ապստամբության (536) ժամանակ։

Պատմություն խմբագրել

Ըստ Պրոկոպիոս Կեսարացու, մեծ և բազմամարդ տոհմ էր, որ ապստամբության սկզբում որոշել էր անցնել բյուզանդական զորավար Սիտտասի կողմը, բայց, ի վերջո, միացել է ապստամբներին։ Դրա համար Սիտտասը կոտորեց Ասպետյանների մի մասին՝ կանանց ու երեխաների հետ։ Այն մարտում, ուր շուտով սպանվեց Սիտտասը, մասնակցում էին նաև Ասպետյանները։

Հ. Մարկվարտը Ասպետյանների ազգանունը կապում է թագադիր ասպետության հետ և նրանց նույնացնում Բագրատունիներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 572