Ասիական ընկերություն
(Վերահղված է Ասիական ընկերություն (Թուրքիա)ից)
Ասիական ընկերություն, մշակութային կազմակերպություն։ Հիմնվել է 1877 թվականին, Կոստանդնուպոլսում։ Ատենապետներն են եղել Ռեթեոս Պերպերյանը, Գրիգոր Զոհրապը, Արփիար Արփիարյանը։ 1878 թվականին պոլսեցի և գավառից եկած պանդուխտ հայերի համար կազմակերպությունը բացել է կիրակնօրյա դասընթացներ, գրականություն նվիրել Վանի, Զեյթունի դպրոցներին։ 1883-1888 թվականներին հրատարակել է «Երկրագունդ» գրական գիտական ամսաթերթը (խմբագիրներ՝ Հակոբ Պարոնյան, Եղիա Տեմիրճիպաշյան)։ Գործել է մինչև 1900 թվականը։
Ասիական ընկերություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն և մշակութային կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | հունվարի 1, 1877[1] |
Լուծարված | 1900[1] |
Գլխադասային գրասենյակ | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Հիմնադիր | Ռեթեոս Պերպերյան[1], Գրիգոր Զոհրապ[1] և Արփիար Արփիարյան[1] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
Գրականություն
խմբագրել- Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ. 1, Վնն., 1957, էջ 474-76
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 561)։ |