Ասացեք այս մասին ձեր երեխաներին...

Ասացեք այս մասին ձեր երեխաներին... (շվեդերեն՝ Om detta må ni berätta'), Հոլոքոստի մասին պատմական նյութերի ժողովածու։

Ասացեք այս մասին ձեր երեխաներին...
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն
Բնօրինակ լեզուշվեդերեն
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՀրատարակիչՇվեդիայի նախարարությունների համատեղ վարչություն
Հրատարակման տարեթիվ1998

Գիրքը հրատարակվել է «Կենդանի պատմություն» նախագծի շրջանակներում Շվեդիայի կառավարության նախաձեռնությամբ[1]։ «Կենդանի պատմություն» նախագծի կազմակերպման համար առիթ է ծառայել շվեդ դպրոցականների շրջանում անցկացված հարցումը, որի արդյունքում պարզվել է, որ նրանք գրեթե ոչինչ չգիտեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված դեպքերի մասին ընդհանրապես և հրեաների ցեղասպանության մասին մասնավորապես[2]։

Գիրքը դարձել է նախագծի կենտրոնական իրադարձությունը։ Այն նախատեսված է բարձր դասարանների աշակերտների, ուսանողների և գիտական աշխատողների համար[3]։ Շվեդիայում բոլոր ընտանիքներն հնարավորություն են ստացել անվճար պատվիրել գիրքը՝ լրացնելով հատուկ դիմում[2]։ Միայն Շվեդիայում գրքի տպաքանակը գերազանցել է մեկ միլիոնը[4]։ Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և Շվեդիայի դեսպանատների կողմից տարածվել տարբեր երկրներում[5]։

Ռուսերեն գիրքը լույս է տեսել «Текст» հրատարակչությունում 2000 թվականին։ Դա եղել է Հոլոքստին նվիրված առաջին գիրքը, որ հետխորհրդային պետություններում լույս է տեսել մեծ տպաքանակով։ Դրանում ներառվել է հատուկ բաժին՝ «Հոլոքոստը Խորհրդային Միությունում»[6]։ Ռուսաստանում գրքի տպաքանակը կազմել է 20 հազար օրինակ[7]։ Ռուսերեն հրատարակության նախաբանը գրել են Շվեդիայի վարչապետ Յորան Պերսոնը[4] և Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Վալենտին Մատվիենկոն[8]։ Գիրքը տարածվել է անվճար՝ մասնավոր անձանց և կազմակերպությունների պատվերներով[2]։

2003 թվականին լույս է տեսել գրքի էստոներեն տարբերակը։ Այն ներառում է Էստոնիայում կատարված Հոլոքոստին նվիրված գլուխ, որ հեղինակելէ Սուլև Վալդմաան (էստ․՝ Sulev Valdmaa) Տալլինի Յաան Տինիսոնի ինստիտուտից[9]։ Գիրքը լույս է տեսել 3000 օրինակով էստոներեն և 1000 օրինակով ռուսերեն, իսկ նախաբանը գրել է Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելը[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել