Վարդան Ասատրյան
հայ օդաչու
(Վերահղված է Ասատրյան, Վարդանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Վլադիմիրի Ասատրյան (մարտի 1, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Վարդան Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | մարտ 1, 1959 |
Ծննդավայր | Երևան, |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու-ավիատեխնիկ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Վիբորգի (Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1979)։ 1983–94-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988–92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 263 ժամ[1]։
2009 թ. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։
- ↑ https://www.e-gov.am/decrees/item/6543/