Առևտրի ավտոմատ, սարք, որի մեջ մետաղադրամ կամ մետաղանիշ գցելուց հետո ապրանքն ավտոմատորեն մատուցվում է գնորդին։

Մաստակի վաճառք կատարող առևտրի ավտոմատ

Առևտրի ավտոմատներով վաճառվում են

  • հեղուկներ (տաք կամ սառը)՝ բաժակների մեջ լցնելու միջոցով կամ շշերով
  • հատավաճառ ապրանքներ (փաթեթներով կամ տուփերով)
  • մանր ապրանքներ՝ առանց փաթեթավորման (բացիկներ, լրագրեր, տետրեր, մատիտներ

Օգտագործում խմբագրել

Այդ ավտոմատների կոնստրուկցիաները խիստ բազմազան են, սակայն նրանց սկզբունքային սխեմաները համարյա նույնն են։ Ավտոմատի մեջ գցված մետաղադրամը կամ մետաղանիշը ներգործում է լծակային մեխանիզմի վրա կամ միացնում էլեկտրական կոնտակտը, որի հետևանքով բանում է մատուցող մեխանիզմը։

Կառուցվածք խմբագրել

Առևտրի ավտոմատները կազմված են, հիմնականում

  • իրանից
  • դրամն ընդունող մեխանիզմից
  • ապրանքների պահեստատուփային հարմարանքներից
  • մատուցման հարմարանքներից
  • դրամատուփից։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առևտրի ավտոմատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 541