Առնոս Հովհաննիսյան

հայ քիմիկոս-օրգանիկ

Առնոս Արշակի Հովհաննիսյան (նոյեմբերի 2, 1940(1940-11-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1987): Ամերիկայի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998):

Առնոս Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 2, 1940(1940-11-02)[1] (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1962)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1987)
Մասնագիտությունքիմիկոս

Կենսագրություն խմբագրել

Առնոս Հովհաննիսյանը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 2-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1976 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում իր նախաձեռնությամբ ստեղծված քիմիական ֆիզիկայի (1982 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ՕՔԻ պոլիմերային դիսպերսիաների) լաբորատորիայի վարիչ[2], 1997 թվականից՝ Երևանի ապրանքագիտության տեխնոլոգիական հայ-ռուսական համալսարանի հիմնադիր-ռեկտոր։ 2004 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՌԴ կրթության նախարարության Համաշխարհային տեխնոլոգիական համալսարանի բիզնեսի տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն (Երևան)[3]։

Աշխատանքները վերաբերում են պոլիմերների և բյուրեղների քիմիային։

Անդամակցություն խմբագրել

  • ՄԱԿ-ի սոցիալական և տնտեսական խորհրդի կազմի տեղեկատվական միջազգային ակադեմիայի անդամ (1997):
  • Ամերիկայի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12523
  2. «STCOPC NAS RA». www.stcopc.sci.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։