Առնե Բերնհարդ Սլեթշյոե (նորվ.՝ Arne Bernhard Sletsjøe; ապրիլի 8, 1960(1960-04-08), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի թիավար, 1980-ականների մրցույթներին հանդես է եկել որպես Նորվեգիայի թիմի անդամ։ Երկու անգամ մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին, բազմաթիվ ազգային և համաշխարհային մրցույթների հաղթող է։ Նաև հայտնի է, որպես մաթեմատիկոս, գիտությունների դոկտոր, Օսլոյի համալսարանի դասախոս։

Առնե Սլեթշյոե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝{{{2}}} Նորվեգիա
Մասնագիտացում՝Բայդարկա, 10000 մ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 8, 1960(1960-04-08) (64 տարեկան)
Ծննդավայր՝Օսլո, Նորվեգիա
193 սմ
Քաշ՝87 կգ

Կենսագրություն խմբագրել

Առնե Սլեթշյոեն ծնվել է 1960 թվականի ապրիլի 8-ին, Օսլոյում, հայտնի ալտահարերի ընտանիքում։ Դեռ փոքրուց ակտիվորեն զբաղվել է թիավարությամբ և հանդես է եկել նորվեգական «Նորդ» խմբում։

Մեծահասակների միջազգային մակարդակի առաջին լուրջ հաջողությանը հասել է 1983 թվականին, երբ ընդգրկվել էր նորվեգական գլխավոր թիմում և մասնակցել է ֆիննական Տամպերեյում անցկացվող չեմպիոնատին, որտեղ էլ շահեց արծաթե մեդալ։ Մի շարք հաջողություններից հետո նա մասնակցեց 1984 թվականին Լոս Անջելեսում կայացող Ամառային օլիմպիական խաղերին, հասել է մինչև կիսաեզրափակիչ, որի ժամանակ էլ զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։

1987 թվականին Սլեթշյոեն հանդես է եկել գերմանական Դույսբուրգ քաղաքում կայացող միջազգային մրցույթում, որտեղ արժանացավ ոսկե մեդալի։ Լինելով Նորվեգիայի գլխավոր թիմի առաջատարներից մեկը, մասնակցել է 1988 թվականին Սեուլում անցկացվող Ամառային օլիմպական խաղերին, այս անգամ հասավ մինչև կիսաեզրափակիչ, բայց վերջնակետին չհասավ։ Շուտով նա որոշեց ավարտել իր կարիերան և իր տեղը զիջել երիտասարդ թիավարներին։

Ունի բարձրագույն կրթություն, 1983 թվականին ավարտել է Օսլոյի համալսարանը, 1989 թվականին մաթեմատիկայի ոլորտում ստացել է դոկտորական աստիճան։ Արդյունքում մնաց աշխատելու համալսարանում, Նորվեգիայի մաթեմատիկական համայնքի անդամ է։ Որոշ ժամանակ եղել է Նորվեգիայի թիավարների ֆեդերեցիայի նախագահը։ Ներկայումս իր ընտանիքի հետ ապրում է Բերումում, ամուսնացած է նորվեգիացի թիավար Ինգեբորգե Ռասմուսենի հետ, ունեն երկու երեխա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tung på venstresiden». Budstikka (Norwegian). 2010 թ․ ապրիլի 7. էջեր 36–37.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել