Սամուել Առաքել
Սամուել Առաքել (անգլ.՝ Samuel Arakel, հունվարի 26, 1982թ․), երաժիշտ, ներդրող և ձեռնարկատեր։
Սամուել Առաքել | |
---|---|
Ծնվել է | 26 Հունվարի, 1982թ |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործունեություն | Ապրանքանիշի Ռազմավար, Թվային Մարքեթինգի Մասնագետ |
Կյանք և կրթություն
խմբագրելՀաճախել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը և սկսել ջութակ նվագելու իր երաժշտական կրթությունը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում[1]։ 1994 թվականին ընտանիքն արտագաղթել է Լեհաստան[2]։ Նախքան Վրոցլավի Կարոլ Շիմանովսկու անվան երաժշտական ավագ դպրոց տեղափոխվելը, սովորել է Կալիշի Հենրիկ Մելցերի 1-ին և 2-րդ աստիճանի երաժշտական դպրոցում և Գուստավ Առնոլդ Ֆիբիգերի անվան դաշնամուրային գործարանի տեխնիկական դպրոցում։ Մասնակցել տարբեր ազգային և միջազգային մրցույթների՝ արժանանալով ճանաչված պրոֆեսորների գովասանքին, ինչպիսին է լորդ Եհուդի Մենուհինը[3]։
Կարիերա
խմբագրել2004-2008 թվականներին վարել է թվային մարքեթինգի սեփական բիզնեսը՝ օգնելով տեղացի ձեռներեցներին առցանց գովազդել և վաճառել իրենց արտադրանքը։ Իր գիտելիքներն ընդլայնելու համար 2009 թվականին ընդունվել է Վրոցլավի Տեղեկատվական Տեխնոլոգիաների և Կառավարման «Կոպեռնիկոս» բարձրագույն դպրոցը՝ համակարգչային գիտություն մասնագիտությամբ։ Նույն թվականին Լեհաստանում բացել է LED էկրանների իր բիզնեսը՝ «Առաքել Գրուպ»-ը։ Կարճ ժամանակում կարողացել է հեղինակություն ձեռք բերել Եվրոպայում LED էկրաններ արտադրող և տեղադրող լավագույն 3 ընկերություններում։ Անձամբ նախագծել է LED էկրանների վերահսկման և կառավարման ամբողջական համակարգերը, ինչը նշանակում էր, որ ընկերությունը 2010-ականներին ունեցել է եզակի լուծումներ միջազգային ասպարեզում[4]։
Rolex, Cartier և Patek Phillipe խոշորագույն ապրանքանիշների հետ աշխատանքի շնորհիվ կարողացել է զարգացնել իր պրոֆեսիոնալ կարիերան[5]։ Նրա փորձն ու գիտելիքները թվային մարքեթինգի աշխարհում զգալի են եղել այս ընկերությունների համար և օգնել են նրանց հասնել ավելի լայն լսարանի և ավելի մեծ հաջողությունների[6]։
Սամուել Առաքելը նաև հեղինակ է և հրատարակել է թվային մարքեթինգի վերաբերյալ մի քանի գրքեր, որոնցից են՝ «Be A Winner Within The Crowd-Unlocking the Key to Digital Marketing Success» (Դարձեք հաղթող ամբոխում՝ բացելով թվային մարքեթինգի հաջողության բանալին), «Unlock the Power of Advertising with Samuel Arakel» (Բացահայտեք գովազդի ուժը Սամուել Առաքելի հետ) և «Impact of Al in Digital Marketing, by Samuel Arakel» (Արհեստական բանականության ազդեցությունը թվային մարքեթինգում, հեղինակ՝ Սամուել Առաքել)[7]։ Գրքերը հրապարակվել են տարբեր հրատարակչություններում և հասանելի են աշխարհի տարբեր երկրներում[8]։
Հրատարակված գրքեր
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Be A Winner Within The Crowd 2023
- Unlock The Power Of Advertisement 2023
- Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch. ISBN 9798890348647
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Samuel Arakel and the Multimillion Dollar Furniture Industry in Miami: Inside the Success of EQ Modern
- ↑ Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch, p. 49. ISBN 9798890348647
- ↑ Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch, p. 50. ISBN 9798890348647
- ↑ Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch, p. 53. ISBN 9798890348647
- ↑ Entrepreneur Samuel Arakel opens up a new furniture store in Fort Lauderdale called EQ Modern Furniture
- ↑ Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch 2023, p. 23. ISBN 9798890348647
- ↑ Digital Marketing Expert Samuel Arakel Shares His 20 Years Of Experience In New Ebooks
- ↑ Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch, p. 24. ISBN 9798890348647
- ↑ :*Arakel, Samuel (2023). Be A Winner Within The Crowd - Unlocking the Key to Digital Marketing Success. Florida; Miami: JS Miami Media. ISBN 9798889551263.
- ↑ DIGITAL MARKETING EXPERT SAMUEL ARAKEL SHARES INSIGHTS IN NEW BOOK ‘BE A WINNER WITHIN THE CROWD’
- ↑ :*Arakel, Samuel (2023). Unlock the Power of Advertising with Samuel Arakel. Florida; Miami: JS Miami Media. ISBN 9798889551287.
- ↑ Unlock the Power of Advertising with Samuel Arakel
- ↑ :*Arakel, Samuel (2023). The Impact of AI in Digital Marketing, by Samuel Arakel. Florida; Miami: JS Miami Media. ISBN 9798889554790.