Առաքել Մարտիկյան
Առաքել Մարատի Մարտիկյան (1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ (2022-2023), ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ (2013-2017), գեներալ-մայոր։
Արկադի Ղուկասյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունվարի 10, 2022 - հունվարի 24, 2023 | ||||
Հաջորդող | Սամվել Մովսիսյան | |||
Կրթություն՝ | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1985) և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային ակադեմիա (2000) | |||
Ծննդյան օր | 1962 | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1985 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։
- 2000 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային ակադեմիան։
Զինվորական ծառայությունը
խմբագրել- 1985-87 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1992 թվականից ծառայում է ՀՀ զինված ուժերում։
- Զբաղեցրել է հատուկ նշանակության գնդի շտաբի պետի, Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի պաշտոնները։
- 2006 թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ։
- 2013 թ. հունիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից[1]։
- 2013 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։
- 2017 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ։
- 2019 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այդ պաշտոնից ազատվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին։
- 2022 թվականի հունվարի 10-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[2]։
- Մեդալներ, ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներ, պատվոգրեր։
Ամուսնացած է, ունի 2 դուստր։