Գագիկ Առաքելյան
(Վերահղված է Առաքելյան Գագիկից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Առաքելյան (1 սեպտեմբերի, 1972, Ստեփանակերտ - 24 դեկտեմբերի, 1993, Ֆիզուլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Գագիկ Ռաֆայելի Առաքելյան | |
---|---|
1 սեպտեմբերի, 1972 - 24 դեկտեմբերի, 1993 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Ֆիզուլի |
Զորատեսակ | պարետային վաշտ |
Զորամաս | Շուշիի գունդ |
Պաշտոն | դասակի հրամանատար, հակատանկային մարտկոցի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳագիկ Առաքելյանը ծնվել է 1972 թ. սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1989 թ. ավարտել է թիվ 10 միջնակարգ դպրոցը, իսկ մեկ տարի անց՝ ընդունվել Արցախի պետական համալսարանի «Քիմիա և կենսաբանություն» ֆակուլտետը։ 1991 թ. սեպտեմբերից մինչև 1992 թ. սեպտեմբերը ծառայել է պարետային վաշտում, հետո անցել է Շուշիի գունդը, որտեղ ծառայել է որպես դասակի հրամանատար, իսկ հետո՝ հակատանկային մարտկոցի հրամանատար։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 24-ին Ֆիզուլու ուղղությունում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գագիկ Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)