Ալվարդ Առաքելյան
հայ քիմիկոս
(Վերահղված է Առաքելյան Ալվարդից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալվարդ Սահակի Առաքելյան (մայիսի 24, 1947[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1996):
Ալվարդ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1970) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1996) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Աշխատավայր | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելԱլվարդ Առաքելյանը ծնվել է 1947 թվականի մայիսի 24-ին, Երևանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1996 թվականից՝ առաջատար գիտաշխատող[2]։
Աշխատանքները վերաբերում են բիս λ հալոգեն եթերների ցիկլոալկիլման ռեակցիաների, ինչպես նաև տեղակալման և պոկման ռեակցիաների մի շարք առանձնահատկությունների ուսումնասիրությանը։ Ձևակերպել է պոկման ռեակցիայի ուղղությունը կանխատեսող ընդհանրացված կանոն, որը հնարավորություն է տալիս պարզաբանել տեսության և սինթեզի որոշ խնդիրներ[3][4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12466
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 112։
- ↑ «Патенты автора АРАКЕЛЯН АЛВАРД СААКОВНА». www.findpatent.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Аракелян, Алвард Сааковна - Новая версия о механизме и региоселективности реакции элиминирования. Обобщенное правило элиминирования : автореферат дис. ... доктора химических наук : 02.00.03 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Новая версия о механизме и региоселективности реакции элиминирования. Обобщенное правило элиминирования». www.dslib.net. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարդ Առաքելյան» հոդվածին։ |