Բացել գլխավոր ցանկը

Առաքելական հանգանակը (լատ.՝ Symbolum Apostolorum, Credo Apostolorum) մեզ հասած ծագումով ամենահին հավատո հանգանակն է։ Ըստ ավանդության՝ նրա հեղինակները Քրիստոսի առաքյալներն են, սակայն ժամանակակից ուսումնասիրողների և աստվածաբանների մեծ մասը գտնում է, որ այն կազմվել է մ.թ. II դարում։ Առաքելական հանգանակի կազմության պատմությունը տրված է Օգոստինոսին վերագրված ճառերից մեկում՝ «Հանգանակի մասին» վերնագրով։ Այստեղ հանգանակի բանաձևումներից ամեն մեկը վերագրվում է որևէ առաքյալի։

Առաքելական հանգանակը հատկապես մեծ հեղինակություն է վայելում Արևմտյան քրիստոնեական եկեղեցիներում (կաթոլիկ և անգլիկանական եկեղեցիներ), որոնք ընդունում են հանգանակի առաքելական ծագումը, իբրև հավաքական խմբագրություն՝ կատարված Սուրբ Հոգու ներշնչումով։

Արևելյան եկեղեցիներում այդ մոտեցումն առարկվում է այն հիմնավորմամբ, թե առաքյալները եթե իրապես խմբագրած լինեին հանգանակը, ապա դա անպայման կհիշատակվեր Գործք առաքելոցում։