«Առավոտվա 7:35» (իսպ.՝ 7:35 de la mañana), 2003 թվականի իսպանական սև-սպիտակ կարճամետրաժ երաժշտական ֆիլմ: 2005 թվականի «Օսկար»-ի թեկնածու որպես լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ:

Picto infobox cinema.png
Առավոտվա 7:35
7:35 de la mañana
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական2003
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՆաչո Վիգալոնդո
Սցենարի հեղինակՆաչո Վիգալոնդո
ԴերակատարներՆաչո Վիգալոնդո
ՕպերատորJon D. Domínguez?
ԵրաժշտությունՖերնանդո Վելասկես
Տևողություն8 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ գեղեցիկ աղջիկը առավոտյան մտնում է սրճարան և պատվիրում սովորական համեստ նախաճաշ: Շրջապատողները չգիտես ինչու նրան արհամարհում են, շատերը դիտավորյալ պտտվում են: Հանկարծ հաճախորդներից մեկը սկսում է երգել սիրո մասին, կատարելով արտահայտիչ մի պար: Աստիճանաբար պարին են միանում սրճարանի մի քանի հաճախորդներ, մյուսները ձայնակցում են թղթից բառերը կարդալով: Շփոթված աղջիկը փորձում է շտապ օգնություն կանչել, իսկ հետո փախչել, դրա հետ մեկտեղ պարզվում է, որ երգիչը կրում է շահիդի գոտի: Վերջացնելով երգը շահիդ-երգիչը փողոց է դուրս գալիս, որտեղ արդեն սպասում է ոստիկանությունը և այնտեղ պայթեցնում է իրեն:

ԴերերումԽմբագրել

  • Մարտա Բլենգեր — սրճարանի աղջիկ
  • Նաչո Վիգալոնդո — սրճարանի շահիդ-երգիչ
  • Անտոնիո Տատո — Լուիս, մատուցող
  • Ալեխանդրո Գարրիդո — Բարրա, սրճարանի հաճախորդ
  • Էսպերանսա Պալասիոս — սրճարանի հաճախորդ
  • Մանուել Նեբրեդա — սրճարանի հաճախորդ
  • Սեբաստյան Էլիսես— սրճարանի հաճախորդ

Հաղթանակներ և անվանակարգերԽմբագրել

Բացի 2005 թվականի «Օսկար»-ի անվանակարգից, ֆիլմը 2004-2005 թվականներին առաջադրվել է 8 տարբեր կատեգորիաներում և հաղթել է դրանցից 6-ում[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել