«Առասպել» (չինարեն՝ 神話), ռեժիսոր Սթենլի Տոնգի պատմա-արկածային ֆիլմը։

Առասպել
յուե չինարեն 神話
ԵրկիրՀոնկոնգ
 Չինաստան
Ժանրֆենթեզի ֆիլմ, մարտաֆիլմ[1] և մարտարվեստի մասին ֆիլմ
Թվական2005
Լեզուկանտոն
ՌեժիսորՍթենլի Թոնգ[2][1]
ՊրոդյուսերՋեքի Չան, Ուիլի Չան և Ալբերտ Յանգ
Սցենարի հեղինակՍթենլի Թոնգ
ԴերակատարներՋեքի Չան[2], Թոնի Լյուն, Կիմ Հի Սոն, Մալիկա Շերավաթ և Յու Ժունգուան
ԵրաժշտությունՆաթան Վոնգ
Պատմվածքի վայրՀնդկաստան
Տևողություն118 րոպե
IMDbID 0365847

Սյուժե խմբագրել

Ցին դինաստիայի ժամանակ գեներալ Մեն Ի-ին հանձնարարված էր կորեական արքայադուստր Օկ Սուին ուղեկցել Չինաստան, որտեղ նա պետք է ամուսնանար Ցին Կայսրի հետ։ Ճանապարհին կորեական բանակը փորձում է ետ գրավել նրան, սակայն Մեն Ի-ն փրկում է նրան։ Օկ Սուն սիրահարվում է գեներալին, ով նրան պատասխանում է փոխադարձությամբ, սակայն Մեն Ի-ն զսպում է իր զգացմունքները, մինչ վերջ փորձելով հավատարիմ մնալ կայսրին։ Անցնելով երկար ճանապարտ, նրանք հասնում են մինչև Ցինի մայրաքաղաք։ Որոշ ժամանակ անց Ցին Կայսրը մահացու հիվանդանում է և Մեն Ի-ին ուղարկում է գտնելու անմահության թուրմը՝ միակը, որը կարող է փրկել նրա կյանքը։ Պահնորդները, ովքեր ուղեկցում էին թուրմը, ընկնում են խռովարարների թակարդը, որը կազմակերպել էին դավադիր արքայազնը և մեծատոհմիկ մի ազնվական։ Մեն Ի-ն թուրմը հանձնում է իր տեղակալ Նանգոն Յանին, իսկ ինքը մնում է, որպեսզի կանգնեցնի խռովարարների բանակը և սպանվում է։ Նանգոն Յանը թուրմը հասցնում է կայսրին։ Արքայազնը և մեծատոհմիկը նրան և Օկ Սուին մեղադրում են դավաճանության մեջ, նրանց ստիպում են խմել թուրմը և ազատությունից զրկման են դատապարտում կայսր Ցինի դամաբարանում՝ դարեդար։

Մեր ժամանակները։ Ջեկը հնագետ է և Մեն Ի-ի վերամարմնավորումը։ Նա երազներում հաճախ տեսնում է իր անցյալ կյանքը։ Մի անգամ նրա վաղեմի ընկեր Ուիլյամը նրան հրավիրում է հազվադեպ նյութի որոնումներին, որը կարող ստեղծել զրոյական ձգողականության դաշտ։ Նրանք մեկնում են արքա Դասարի թռչող դամաբարանի մոտ Հնդկաստանում, որում Ջեկը հայտնաբերում է իր երազներից արքայադուստրի պատկերը։ Այդ ընթացքում Ուիլյամը առյուծի արձանից դուրս է հանում տարրօրինակ սև քար, ինչով խախտում է ձգողականության դաշտը և արքա Դասարի դագաղը, որը մինչ այդ սավառնում էր օդում, ընկնում է գետնին։ Տեղի բնակիչները կատաղության մեջ են ընկնում և սկսում են հետապնդել սրբավայրը պղծողներին։ Ուիլյամին հաջողվում է փախուստի դիմեր ուղղաթիռով, իսկ Ջեկը ժայռից նետվում է գետը և կորցնում գիտակցությունը։ Ալիքները նրան ափ են հանում և Ջեկին փրկում է Սամանթա անունով հնդիկ աղջիկ։ Վերադառնալով Չինաստան, նա սուրը և այլ արտեֆակտներ, որոնք նա հայտնաբերել էր Դասարի դամբարանում, հանձնում է Չինաստանի ազգային թանգարանին։ Նրա արարքը զայրացնում է գաղտնի կազմակերպության առաջնորդին, որը ֆինանսավորել էր Ուիլյամի արշավախումբը։

Լայնածավալ հետազոտություններից հետո Ջեկը և Ուիլյամը հանգում են այն եզրակացության, որ արձանից սև քարը իրականում հանդիսանում է երկնաքարի կտոր, որը Երկիր էր ընկել Ցին դինաստիայի ժամանակներում։ Նրանք գտնում են Ցին Կայսրի դամբարանը, որը թաքցված էր ջրվեժի հետևում։ Դամաբփարանը պարունակում է երկնաքարի խոշոր կտոր, այնքան հզոր, որ կայսրի գերեզմանով հսկայական պալատը սավառնում է օդում։ Դամբարանի ներսում Ջեկը հանդիպում է արդեն անմահ Օկ Սուին և Նանգոն Յանին, որոնք նրան ընդունում են գեներալ Մեն Ի-ի տեղը։ Հենց նույն պահին գաղտնի կազմակերպությունից չարակամների խումբը իրենց առաղնորդի հետ միասին մուտք են գործում դամբարան և ցանկանում են հափշտակել անմահության թուրմը։ Սկսվում է մարտ։ Ուիլյամը պատահականորեն խախտում է ձգողականության դաշտի հավասարակշռությունը և մահանում է սնդիկի գետում։ Ջեկը Օկ Սուին խնդրում է հեռանալ իր հետ, սակայն վերջինս հրաժարվում է, գիտակցելով, որ Ջեկը Մեն Ի-ն չէ և ասում, որ պետք է սպասի «իրական» Մեն Ի-ի վերադարձին։ Ջեկը փրկվում է կործանվող դամաբարանից երկնաքարի կտորների օգնությամբ։

Կես տարի անց նա իր արկածների մասին գրում է «Առասպել» գիրքը և այն նվիրում է Ուիլյամին։

Դերերում խմբագրել

  • Ջեքի ՉանԳեներալ Մեն Ի/Ջեկ
  • Կիմ Հի Սոն — Արքայադուստր Օկ Սու
  • Տոնի Լյուն Կա Ֆայ — Ուիլյամ
  • Մալիկա ՇերավաթՍամանթա
  • Պատրիկ Տամ — գեներալ Սյույ Հույ
  • Շաո Բին — Նանգոն Յան
  • Լիան Շուլիան — ներքինի Չժաո Գաո
  • Չժան Յկուն — արքայազն Էրշի Հուան
  • Չեն Վեյգուո — խորհրդական Լի Սի
  • Մեգի Լաու — Մեգի
  • Սիդանշու Պանդեյ — Դասար տաճարի զորքի հրամանատար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել