Առանց նախապաշարմունքների կինը

Անտոն Չեխովի պատմվածքը

«Առանց նախապաշարմունքների կինը» (ռուս.՝ Женщина без предрассудков), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը։ Առաջին անգամ հրապարակվել է 1883 թվականի փետրվարի 10-ին մոսկովյան «Հանդիսատես» կատակերգական, պատկերազարդ ամսագրում՝ Ա. Չեխոնտե կեղծանվամբ[1]։ Հետագայում այն թարգմանվել է տարբեր լեզուներով։

Առանց նախապաշարմունքների կինը
ռուս.՝ Женщина без предрассудков
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էփետրվարի 10, 1883

Բովանդակություն խմբագրել

Երեսնամյա պետական ծառայող Մաքսիմ Կուզմիչ Սալյուտովը սեր է խոստովանում Ելենա Գավրիլովնա անվամբ համակրելի կնոջը։ Վերջինս պատասխանում է նրան փոխադարձաբար։ Հարսնացուի ծնողները, որոնք հարուստ և պատվավոր մարդիկ են, տալիս են իրենց համաձայնությունը նրանց ամուսնության վերաբերյալ։ Մինչև ամուսնական գիշերը Մաքսիմ Կուզմիչը պետք է մի խոստովանություն անի իր ընտրյալին, որ ինքն արժանի չէ նրա սիրուն, քանի որ քսան տարեկանում աշխատել է կրկեսային ծաղրածու։ Նորաթուխ կինը, ծիծաղելով, նրանից ապացույցներ է պահանջում։ Ամուսնական գիշերվա առավոտյան Ելենա Գավրիլովնայի անհանգստացած ծնողները նորապսակների սենյակից ահավոր աղմուկ են լսում։ Վրդովված ծնողները ոչինչ չեն հասկանում այդ աղմուկից, Ելենա Գավրիլովնայի հայրը մոտենում է նրանց սենյակին և ականատես լինում, թե ինչպես է իր փեսան ուրախ զբաղվում մամնամարզությամբ, իսկ Ելենան գտնվելով լիակատար հիացմունքի և երջանկության մեջ՝ ծափահարում է նրան։

Էկրանացում խմբագրել

Չեխովի այս պատմվածքի մոտիվներով ռեժիսոր Ալեքսանդր Կաուրիխի կողմից 2006 թվականին նկարահանվել է Ջոկեր ֆիլմը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ФЭБ: Долотова и др. Примечания: Чехов. ПСС. Т. 2. — 1975 (текст)». feb-web.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «http://filmjoker.com/» (ռուսերեն). filmjoker.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)