«Առանց հատուկ ռիսկի» (ռուս.՝ «Без особого риска»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ միլիցիայի աշխատակիցների մասին, որը նկարահանել է ռեժիսոր Սամվել Գասպարովը 1983 թվականին Մ․ Գորկու անվան կինոստուդիայում։

Առանց հատուկ ռիսկի
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍամվել Գասպարով
Սցենարի հեղինակՌամիզ Ֆատալիև
ԴերակատարներԲորիս Նևզորով
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ֆիլմը ոստիկանության աշխատակիցները ներկայացվում են որպես սովորական մարդիկ, նրանք ունեն ընտանիք, ունեն իրենց խնդիրները։ Սակայն աշխատավայրում նրանք զբաղված են վտանգավոր հանցագործին ձերբակալելու գործողությամբ։ Դա տեղի է ունենում Ղրիմում և ոչ մի կերպ չպետք է խանգարի հանգստացողներին։

Նրանց խնդիրները տարբեր են․ կապիտանը հաշտ չէ կնոջ հետ, իսկ նրանց որդին դպրոցում մասնակցել է ծեծկռտուքի, լեյտենանտի քույրը երեկոյան հանդիպում է ինչ-որ մեկի հետ, իսկ նրանց գործընկերն էլ չափից ավելի շփոթված է, նա անընդհատ վազում է խանութներով և զանգահարում իր թբիլիսյան հարազատներին։

Դերերում խմբագրել

  • Բորիս Նևզորով – միլիցիայի կապիտան Յուրի Սերգեևիչ Գրանովսկի, քրեական հետախուզության ավագ տեսուչ
  • Աշոտ Մելիքջանյանոստիկանության ավագ լեյտենանտ Լևոն Սուրենի Ավետիսով, քրեական հետախուզության տեսուչ
  • Ալեքսանդր Գալիբին – միլիցիայի լեյտենանտ Վիկտոր Սերգեևիչ Պետրով, քրեական հետախուզության տեսուչ
  • Միխայիլ ՊուգովկինՍերգեյ Սերգեևիչ, Գրանովսկու հայրը
  • Օլգա Գասպարովա – Օլգա Գրանովսկայա
  • Մարինա Թբիլելի – Ավետիսովի մայրը
  • Բորիս Խիմիչև – գնդապետ Սաֆոնով
  • Միխայիլ Կոկշենով – Մուզիչենկո, ծառայողական «Վոլգայի» վարորդ
  • Ալեքսանդր Իշակով – կողոպտիչ Զերոև
  • Օլեգ Ֆեդուլով – կողոպտիչ
  • Սամվել Գասպարով-կողոպտիչ
  • Եվգենի Բակալով – երիտասարդ կողոպտիչ
  • Նատալյա Սուրովեգինա – մրցույթի վարող ջերմանավում
  • Բորիս Գիտին – Յալթայի ավտոբուսի ուղևոր
  • Յուրի Սորոկին – տեղամասային տեսուչ Սեմյոնով
  • Վադիմ Զախարչենկո – Վիկտոր Պետրովի հայրը
  • Ռաիսա ՌյազանովաՊետրով ավագի նոր կինը
  • Անզոր Ուրդիա – Ավետիսովների հարևանը
  • Գալինա Կոմարովա – Ռիտկա (լուսագրերում նշված չէ)
  • Գեորգի Միլյար – Յալթայի ավտոբուսի ուղևոր (լուսագրերում նշված չէ)
  • Մարիա Սկվորցովա – հիվանդանոցում դայակ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ռամիզ Ֆատալիև
  • Ռեժիսոր՝ Սամվել Գասպարով
  • Օպերատոր՝ Սերգեյ Ֆիլիպով
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Պոպով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով

Քննադատություն խմբագրել

Կինոգետ և կինոքննադատ, պրոֆեսոր Ալեքսանդր Ֆեոդորովն այսպես է արտահայտվել ֆիլմի մասին[1]

Հեղինակները կարծես թե վիճում են իրենց նախկին ֆիլմերի («Ատելություն», «Վեցերորդ» և այլն) քննադատների հետ։ Իբր, նախկինում եղել են միայն հետապնդումներ, հնարքներ, կրակոցներ ու ծեծկռտուք։ Իսկ հիմա մենք այս ամենը նվազագույնի կհասցնենք... Հեղինակներն իրենց նպատակին հասել են մասամբ։ «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմը, հավանաբար, ոչ ոք չի քննադատի հնարքներով չափից շատ տարվածության համար։ Բայց, ավաղ, դժվար թե որևէ մեկը այստեղ բացահայտի նաև բնավորությունների խորությունը, հոգեբանական նրբությունները։ «Քրեական հետախուզության աշխատակցի անձնական կյանքը» ֆիլմում ցուցադրվել է առանց մարդկանց փոխհարաբերությունների, նրանց ներաշխարհի մեջ լուրջ ներթափանցման։ Հետևաբար զարմանալի չէ, որ շաբլոնային իրավիճակներում դերասաններն էլ խաղում են դժգույն՝ աշխուժանալով միայն գանգստերների հետ մարտերի տեսարաններում...

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фёдоров, Александр Викторович (2019 թ․ հունիսի 19). «"Без особого риска"». Яндекс Дзен.