Աջ և ձախ կողմերը իսլամում

Աջ և ձախ կողմերը իսլամում, Իսլամում հատուկ ուշադրություն է դարձվում մարդու մարմնի աջ և ձախ կողմերին։ Հագուստը ցանկալի է հագնել աջ կողմից և հանել ձախից։ «Մաքուր» գործերի կատարման ժամանակ (սնունդ, խմիչք, հագնվել) նախապատվությունը տրվում է աջ ձեռքին (կողմին), իսկ «կեղտոտ» գործերի կատարման դեպքում (լվացվել, հանվել)՝ ձախ ձեռքին (կողմին)։

Ցանկալի է հագուստը հագնել աջ կողմից, հանել՝ ձախից

Աջ կողմ

խմբագրել
 
Ցանկալի է ուտել աջ ձեռքով

Ցանկալի է սնունդ ընդունել աջ ձեռքով։ Արաբական «Յամին» բառը բառացի նշանակում է «աջ ձեռք», բայց հաճախ օգտագործվում է փոխաբերական իմաստով՝ «երդում», «ուխտ» և «համաձայնություն»։ «Յամին» բառն օգտագործվում է երդման համար, քանի որ արաբական հասարակության մեջ պայմանագիր կնքելիս ընդունված էր բռնել աջ ձեռքը[1]։

Մարդու կենսագործունեության մեջ աջ ձեռքը հաճախ խորհրդանշում է իշխանություն և գործողություններ նախաձեռնելու ունակություն։ «Յամին» բառը կարող է նշանակել «երջանկություն» և «բարգավաճում»։ Այս եզրույթը ձեռքի վերաբերյալ («աջ ձեռք») ընդգրկում է լայն իմաստային շրջանակ՝ իշխանություն, օգնություն, ուժ, բավարարություն, գործելու ունակություն և այլն։ Աջ կողմը կարող է ունենալ նաև պաշտամունքային նշանակություն[1]։

Ցանկալի գործողություններ

խմբագրել

Ըստ ավանդության՝ Մուհամմադ մարգարեն աջ ձեռքն օգտագործել է ուտելիս[2], խմելիս, լվացում կատարելիս (վուդու), հագնվելիս և այլն, իսկ ձախ ձեռքը՝ «անհարմարություն պատճառող գործերի» ժամանակ։ Մուսուլմանների շրջանում ցանկալի է աջ կողմից սկսել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հագնվելը, մզկիթ մուտք գործելը, եղունգներու բեղերը կտրելը, մազերը սանրելը, թևատակերը սափրելը, աղոթքից հետո ողջունելը, զուգարանից դուրս գալը, ձեռքսեղմումը, Սև քարին հպվելը և այլն[3]։ Իսկ մի շարք գործողություններ, ինչպես զուգարան մտնելը, մզկիթից դուրս գալը, լվացվելը (իստինջա), հագուստը և կոշիկը հանելը, ցանկալի է իրականացնել ձախ ձեռքով կամ ձախ կողմից (ոտքերով)[4]։

Ցանկալի է նաև իրերը վերցնել և տալ աջ ձեռքով, իսկ քնելիս պառկել աջ կողմի վրա։ Զուգարան, սանհանգույց, այնպիսի վայրեր, որտեղ տոկոսային գործարքներ են կնքվում, կա ալկոհոլ, կամ երաժշտություն է հնչում, ցանկալի է մտնել ձախ ոտքով և դուրս գալ աջով[5]։

Մուհամմադ մարգարեի մերձավորներից մեկի՝ Ումար իբն ալ-Խատաբի խոսքով՝ «շայթանը ուտում և խմում է ձախ ձեռքով»։ Իսլամը թույլ է տալիս օգտագործել ձախ ձեռքը, եթե կան խոչընդոտներ աջի համար (օրինակ՝ հիվանդություն կամ վնասվածք)[3]։ Գրելիս ձախլիկներին թույլատրվում է օգտագործել ձախ ձեռքը[4]։

Գործողությունների գիրք

խմբագրել

Ըստ իսլամական վախճանաբանության՝ Դատաստանի օրը բոլոր մարդկանց հանձնվելու են գրքեր՝ իրենց արարքներով։ Անմեղները, որոնք հավատացել են Ալլահին, ծառայել նրան և կատարել բարի գործեր, Գործողությունների գիրքը ստանալու են աջ կողմից։ Այդ մարդկանց անվանում են ասհաբ ալ յամին կամ ասհաբ ալ մայմանա[6]։

Մեղավորներին ու անհավատներին Դատաստանի օրը իրենց արարքների գիրքը մատուցվելու է ձախ կողմից[7]։ Այդ մարդկանց անվանում են ասհաբ աշ շիմալ կամ ասհաբ ալ մաշամա[8]։

Ըստ ավանդության՝ յուրաքանչյուր մարդու ուղեկցում է երկու հրեշտակ, որոնցից մեկը գտնվում է մարդու աջ կողմում (Ռակիբ), իսկ մյուսը՝ ձախ կողմում (Աթիդ)։ Աջ կողմում գտնվող հրեշտակը նշում է մարդու բարի գործերը, իսկ ձախ կողմում գտնվող հրեշտակը՝ նրա մեղքերը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopaedia of Islam, 2002, էջ 280
  2. Сухайл Тармахомед (2013 թ․ մայիսի 17). «Мой муж левша, нужно ли ему переучиваться на правую руку?». Ислам Сегодня. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  3. 3,0 3,1 Хаджи Мурад Доного (2014 թ․ օգոստոսի 5). «Правая рука». Новое дело. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  4. 4,0 4,1 Ислам Сегодня, 2014
  5. 5,0 5,1 Annisa Today, 2014
  6. аль-Ваки‘а 56:27
  7. аль-Ваки‘а 56:41, 42
  8. Али-заде, А. А. Асхаб аш-Шимал // Исламский энциклопедический словарь. — М. : Ансар, 2007. — С. 106.

Գրականություն

խմբագրել
  • Али-заде, А. А. Исламский энциклопедический словарь. — М. : Ансар, 2007.
  • Yamīn // Encyclopaedia of Islam. 2 ed : [англ.]. — Leiden : E. J. Brill, 2002. — Т. 11. — P. 280.
  • Isaac Hasson Left Hand and Right Hand // Encyclopaedia of the Qurʾān / General Editor: Jane Dammen McAuliffe. — Georgetown University, Washington DC. Brill Online.

Արտաքին հղումներ

խմբագրել