Ապոկալիպսիսի քարանձավ (հուն․՝ Σπήλαιο Αποκάλυψης), քարանձավ Հունաստանի Պատմոս կղզում։ Ըստ Սուրբ Ավանդության՝ այստեղ է սուրբ Հովհաննես Առաքյալը ստացել իր «Հայտնությունը» (Հայտ․ 1:9-10): Քարանձավը վրա է կառուցվել Սուրբ Հովհաննես Ավետարանչի վանքը, որի հետ միասին 1999 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Ապոկալիպսիսի քարանձավ
The Historic Centre (Chorá) with the Monastery of Saint-John the Theologian and the Cave of the Apocalypse on the Island of Pátmos*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Մուտք դեպի քարանձավի վրա կառուցված վանք
Երկիր Հունաստան Հունաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ (iii) (iv) (vi)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1999  (23-րդ նստաշրջան)
Համար 942
Ապոկալիպսիսի քարանձավ (Հունաստան)##
Ապոկալիպսիսի քարանձավ (Հունաստան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Քարայրի վերևում կառուցվել է տաճարը, որն ունի երկու կողմնասեղան՝ ընդարձակը (Սուրբ Աննայի պատվին) և փոքրը, որը ներառում է նաև Ապոկալիպսիսի քարանձավը։

Քարանձավը գտնվում է ժամանակակից ճանապարհի մակարդակից ներքև, և դեպի այնտեղ տանող միակ ուղին թեք աստիճանն է։ Մուտքի անմիջապես վերևում կա հետևյալ գրությունը․ «Այս վայրը, որը թողնում է երկարատև տպավորություն, այլ բան չէ, քան Աստծո տուն։ Սա դուռ է դեպի Երկինք»։

Հիշատակումներ

խմբագրել

Պատմաբան Ա․ Ա․ Դմիտրիևսկին իր «Պատմոսի ակնարկներ» (1894) գրքում տվել է քարանձավի հետևյալ նկարագրութունը։

  Ապոկալիպսիսի քարանձավը գտնվում է հենց ճանապարհի կեսին, վանքի ներսում։ Արտաքինից այն պատված է շինություններով, որոնց մեջտեղում վեր է խոյանում Սուրբ Աննային նվիրված գլխավոր եկեղեցու նրբաքանդակ գմբեթը։ Հայտնիության տաճարն իրենից ներկայացնում է բնական, մուգ գորշ գույնի կրաքարե անմշակ քարանձավ, սակայն, պաշտամունքային նպատակների համար հարմարված։

Քարայրը փոքր չափի է։ «Առաստաղին» կան «Մեծ երկրաշարժի» (Հայտ․ 6:12) արդյունքում առաջացած երեք բավականի նկատելի ակոսներ կամ շերտեր․․․ Ապոկալիպսիսի քարանձավը իր ներկա տեսքով պահպանվում է 2-րդ դարից։

 

Պատկերասրահ

խմբագրել

Քարանձավի պատերի մի շարք հետքեր կապում են առաքյալի՝ այնտեղ մնալու հետ․ փոսեր, որտեղ նա մտցրել է իր գլուխը, քարե գրակալ և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Centre, UNESCO World Heritage. «The Historic Centre (Chorá) with the Monastery of Saint-John the Theologian and the Cave of the Apocalypse on the Island of Pátmos». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել