Ապոլլոնիոս Դիսկոլոս

Ապոլլոնիոս Դիսկոլոս (հունարեն՝ Απολλώνιος ο Δύσκολος, ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 2-րդ դարի հույն քերական, հունարենի շարահյուսության հիմնադիր։ Հարել է Ալեքսանդրյան քերականական դպրոցին։ Առանձնապես հայտնի է «Շարահյուսության մասին» աշխատությամբ։

Ապոլլոնիոս Դիսկոլոս
Ծնվել է2-րդ դար
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել է2-րդ դար
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մասնագիտությունքերական
ԵրեխաներAelius Herodianus?

Շարահյուսական հարցերը քննել է ըստ խոսքի մասերի, մեկ առ մեկ խոսել դրանց կապակցության և գործածության մասին։

Ապոլլոնիոս Դիսկոլոսը առաջին անգամ գործածության մեջ է մտցրել «համաձայնություն» տերմինը՝ դրա տակ հասկանալով խոսքի մասերի կապակցության եղանակների ամբողջությունը։

Առանձնացրել է 8 խոսքի մաս, որոնք սահմանել է իմաստային-տրամաբանական հիմունքով։ Բառակապակցությունների մեջ կենտրոնական տեղ է հատկացրել անվանը և բային։ Ըստ Ապոլլոնիոս Դիսկոլոսի՝ անունը և դերանունն իրարից տարբերվում են նրանով, որ առաջինն արտահայտում է առարկայի որակը, երկրորդը՝ էությունը։

ԳրականությունԽմբագրել

  • Ջահուկյան Գ., Լեզվաբանության պատմություն, հատոր 1, Ե., 1960 թվական, էջ 87—90։
  • Добиаш А., Синтаксис Аполлония Дискола, Киев, 1882 год։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 511