Ապարների տեղադրում, ապարների տարածական դիրքը երկրակեղևում։

Նստվածքային և մետամորֆային ապարների տեղադրում խմբագրել

Նստվածքային և մասամբ մետամորֆային ապարները սովորաբար տեղադրվում են միմյանց զուգահեռ շերտերով, հազվադեպ՝ ոսպնյակներով և բներով։ Նստվածքային ապարների տեղադրման տարրերն են շերտերի տարածումը և անկումը։

Մագմատիկական ապարները տեղադրվում են. ինտրուզիվները՝ բաթոլիտների, լակոլիտների, շտոկների, իսկ հրաբխայինները՝ ծածկույթների, հոսքերի և գմբեթների ձևով։

Տեսակներ խմբագրել

Ապարների երկու կամ ավելի շերտախմբերի փոխադարձ տեղադրումը լինում է

  • ներդաշնակ (նստվածքների անընդմեջ կուտակում)
  • աններդաշնակ

Տարբերում են նստվածքային ապարների՝

  • նորմալ
  • չխախտված (շերտերը փաստորեն հորիզոնական են, համատարած)
  • խախտված տեղադրումներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 507