Ապարների ռադիոակտիվություն

Ապարների ռադիոակտիվություն, ուրանի և թորիումի խմբերի ռադիոակտիվ տարրերի ու նրանց տրոհման նյութերի, ինչպես նաև ռադիոակտիվ կալիումի40) և կապարի (Pb87) առկայությունն ապարներում։ Բնական մյուս ռադիոակտիվ տարրերի պարունակությունը էապես չի ազդում ռադիոակտիվության վրա։ Գլխավոր ռադիոակտիվ տարրերի միջին պարունակությունը առավել տարածված ապարներում (գ/տ) հետևյալնէ։

Ապարների տեսակները Ra U Th
Մագմատիկական ապարներ
Թթու 2,4•10−4 7,0 20,5
Միջին 1,9•10−4 5,6 19,0
Հիմքային 0,95•10−4 3,0 6,9
Գերհիմքային 0,19•10−4 0,6 2,36
Նստվածքային ապարներ
Ավազաքարեր 0-1,5•10−4 մինչև 4 -
Կավեր 1,3•10−4 4,3 13,0
Կավային թերթաքարեր 1,1•10−4 3 -
Կրաքարեր 0,5•10−4 1,5 0,5
Դոլոմիտներ 0,1•10−4 0,3 -

Բյուրեղային ապարներում ռադիոակտիվ տարրերը ներկա են մասամբ ուղեկից միներալների կազմում, մասամբ էլ՝ «ազատ տոմների» ձևով։ Նստվածքային ապարներում ռադիոակտիվ տարրերի պարունակությունը կախված է նրանց ծագումից։ Կավերը, որպես կանոն, առավել ռադիոակտիվ են։ Նվազագույն ռադիոակտիվություն ունեն աղային նստվածքները՝ գիպսը, քարաղը, բացառությամբ կալիումական աղեփ։ Ռադիոակտիվ տարրերի կուտակումները ապարներում սովորաբար մեծ չեն, սակայն երբեմն, հատկապես նստվածքային ապարներում, տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցում են միջին մեծություններին՝ կլարկներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 506