Ապարանի տեղական

առվույտի պոպուլյացիա
Ապարանի տեղական

«Ապարանի տեղական», առվույտի պոպուլյացիա։

Նկարագրություն խմբագրել

Թուփը բաժակաձև է կամ դեպի վեր տարածված։ Արմատավզիկը հողում խորն է նստում։ Ցողունները բարակ են, նուրբ, մեծ քանակությամբ կողմնային ճյուղերով։ Միջհանգուցային տարածությունը՝ միջին երկարության։

Տերևիկները միջին մեծության են, երկարավուն-նշտարաձև։ Տերևի ստորին երեսը պատված է մազմզուկներով։ Տերևակալումը միջին չափերի է։

Պտուղները մանր են, պտուտակաձև՝ 3–5 գալարով։ Հասունացման ժամանակ լինում են մուգ շագանակագույն։

Ցրտադիմացկուն, բարձր բերքատու պոպուլյացիա է։

Արարատյան հարթավայրի պայմաններում 4–5 հա-ի դեպքում ստացվում է մինչև 100–200 ց խոտի բերք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։