Ապակի (հոլ.՝ Glas), 1958 թվականի գունավոր վավերագրական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բերտ Հանստրան։ Հոլանդական առաջին ֆիլմն է, որ արժանացել է «Օսկարի»[2][3]։ Ընդհանուր առմամբ արժանացել է շուրջ 20 մրցանակի[4]։ Համարվում է ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը կինոմատոգրաֆի պատմության մեջ, դասավանդվում է բելգիական, հոլանդական ու ամերիկյան կինոակադեմիաներում։

Picto infobox cinema.png
Ապակի
հոլ.՝ Glas
Uitreiking Oscar aan Bert Haanstra door Amerikaanse ambassadeur Ph. Young, Bestanddeelnr 911-3433.jpg
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ժանրվավերագրական ֆիլմ[1]
Թվական1958
Լեզուհոլանդերեն
ՌեժիսորBert Haanstra?
ՊրոդյուսերBert Haanstra?
Սցենարի հեղինակBert Haanstra?
ԵրաժշտությունPim Jacobs?
Տևողություն10 րոպե
Glass (film) Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունԽմբագրել

Ֆիլմի ստեղծման համար հիմք է ծառայել «Զրույց ապակու մասին» 25 րոպե տևողությամբ գովազդային-ուսուցողական հոլովակը, որ 1958 թվականին նկարահանվել է ապակի արտադրող գործարանի պատվերով։ Շշի կոնվեյերում տեղի ունեցած անսարքության հետ կապված միջադեպը, որին ականատես է եղել Բերտ Հաստրան, նրան հուշել է սյուժեն, և նա ֆինանսավորման համար դիմել է կառավարությանը։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է ապակի փչող բանվորների աշխատանքի մասին։ Հաստրան ֆիլմի ժամրը բնութագրել է որպես «փորձարարական կինոպոեմ», իսկ ապակի փչողների շարժումները համեմատել է պարի հետ, որ կատարվում է Պիմ Յակոբսկի ջազային քառյակի նվագակցությամբ։ Տեմպի արագացումը հիմնականում կապված է այդ ժամանակի կինոմոնտաժի խորհրդային մոտնաժի հետ։

Հումորային ոճն առկա է կոնվեյերի տեսարաններում, որտեղ տեխնիկական խախտման պատճառով շշերը կոտրվում են մեկը մյուսի հետևից, մինչև միջամտում է մարդը՝ ինդուստրացման ու ավանդույթի միջև կոնֆլիկտի ալեգորիան։

Քննադատական արձագանքներԽմբագրել

Ուշադրության արժանացնելով ֆիլմի սահմանափակ ձևաչափը՝ քննադատները բարձր են գնահատել այն։ «Հանստրայի հաճույքը պարզ երևում է կադրերի եռանդուն ու զվարճալի այդ սիմֆոնիայի յուրաքանչյուր կերպարում»,– գրել է հոլանդական թերթը։

ՄրցանակներԽմբագրել

  • «Օսկար» լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում (1960)
  • BAFTA մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում (1959)
  • «Արծաթե արջ» հատուկ մրցանակ կատեգորիայում (1958)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. «The 32nd Academy Awards (1960) Nominees and Winners»։ oscars.org։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 6, 2011-ին։ Վերցված է 2011-08-21 
  3. «Glass»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-02-ին։ Վերցված է 2008-05-26 
  4. Bert Haanstra. Full Biography. New York Times

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել