Ապագայի գրադարան (նորվ.՝ Framtidsbiblioteket), շոտլանդացի գեղանկարիչ Քեթի Փաթերսոնի հասարակական արթ-նախագիծը, որը մեկնարկել է 2014 թվականին և տևելու է 100 տարի։ Մեկ դարի ընթացքում յուրաքանչյուր տարի ժամանակակից խոշոր գրողներից մեկը նախագծին է փոխանցում իր նոր վեպը։ Այս ձևով հավաքված ստեղծագործությունները կհրատարակվեն 2114 թվականին։

Նախագիծը մտածել է Քեթի Փաթերսոնը 2014 թվականի ամռանը։ Նախագծի իրականացման համար հատուկ հիմնադրամ է ստեղծվել։ Նախագծին աջակցում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքային իշխանությունները։ Նախագիծը ստեղծվել է քաղաքի պատվերով հասարակական արվեստի «Դանդաղ տարածություն» նախագծի համար[1], որը ստեղծվում է նախկին նավահանգստի տարածքում[2]։

Ստեղծագործությունները պահվելու են Օսլոյի Բյորվիկա շրջանում[3] գտնվող հասարակական գրադարանի նոր շենքի հատուկ սարքավորված սրահում[4]։ Ստեղծագործությունների ցանկը կցուցադրվի էկրանին, սակայն ստեղծագործությունները հասանելի չեն լինի ընթերցման համար։

Հիմնադրամի կոմիտեն յուրաքանչյուր տարի ընտրում է նոր հեղինակի՝ «գրականության կամ պոեզիայի մեջ ունեցած մեծ ներդրման և ներկա ու ապագա սերունդների երևակայությունը գրավելու կարողության» չափանիշերի հիման վրա[5]։

Հազար սոճի է տնկվել Նորդմարկի անտառում, որոնցից 2114 թվականին թուղթ կսարքեն՝ սահմանափակ՝ 1000 խմբագրաքանակ ունեցող անթոլոգիայի տպման համար[6]։ Անթոլոգիայի ձեռքբերման վկայականները վաճառվել են 625 ֆունտ ստերլինգով[7]։

Մարգարեթ Էթվուդը դարձավ առաջին հեղինակը, որը միացավ նախագծին․ նա 2015 թվականի մայիսին տվեց Scribbler Moon վեպը։ Երկրորդ մասնակիցը Դևիդ Միտչելն էր, որը 2016 թվականի մայիսին տվեց From Me Flows What You Call Time վեպը[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bjørvika - Norway’s largest urban development project
  2. «Future Library – Framtidsbiblioteket – Katie Paterson». www.futurelibrary.no. էջ About. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «In English». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Thorpe, Vanessa. «Reader offer: buy a Katie Paterson Future Library limited-edition print». the Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Mumford, Tracy. «A library that won't be read for 100 years». www.mprnews.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «'Future Library' Reminds Us How Connected Books And The Environment Really Are». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Future Library | Edition | Ingleby Gallery». www.inglebygallery.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Flood, Alison (2014 թ․ սեպտեմբերի 5). «Margaret Atwood's new work will remain unseen for a century». The Guardian. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. Alison Flood, Into the woods: Margaret Atwood reveals her Future Library book, Scribbler Moon, The Guardian, 27 May 2015.

Արտաքին հղումներ խմբագրել