Աուքսիններ, (հին հունարեն՝ αύξάνω աճեցնում եմ, ուժեղացնում եմ), ֆիզիոլոգիական բարձր ակտիվության նյութեր, որոնք, արտադրվելով բուսական բջիջներում, խթանում են դրանց աճման պրոցեսները։ Աուքսիններ արագացնում են սննդանյութերի տեղաշարժը, ակտիվացնում մերիսթեմային բջիջների ջուր, հանքային և օրգանական նյութեր կլանելու ունակությունը, արագացնում նյութափոխանակությունը։ Բուսական հյուսվածքներում գտնվում են ազատ կամ կապված վիճակում։ Աուքսինների ազդեցության մեխանիզմը վերջնականապես պարզված չէ․ ենթադրվում է, որ դրանք ակտիվացնում են բջջապատի կառուցվածքային բաղադրամասերի առաջացմանը մասնակցող սպիտակուցային որոշ ֆերմենտների կենսասինթեգը կամ, անկայուն կապի մեջ մտնելով ռիբոնուկլեինաթթվի հետ, կարգավորում բջիջների բաժանումը։ Աուքսիններ բուսաբուծության մեջ օգտագործում են կտրոնների արմատակալումն արագացնելու, լոլիկի բերքատվությունը բարձրացնելու և այլ նպատակներով։ Որոշ սինթետիկ նյութեր (օրինակ, β–ինդոլիլկարագաթթուն) ունեն աուքսինների նման ազդեցություն։ Աուքսիններին անվանում են նաև բույսերի աճման հորմոններ։

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուքսիններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 161