Աուսոնիա (կարտոֆիլի սորտ)

Աուսոնիա, կարտոֆիլի սորտ։

Նկարագրություն խմբագրել

Արմատը փնջաձև է։ Տերևները խոշոր են, բաց կանաչ գույնի։ Ծաղկաբույլը կազմված է 2–4 ոլորքներից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 4–5 ծաղկից։ Պալարները ձվաձև են, թույլ զարգացած աչքերով, քիչ ալրային, լավ համային հատկությամբ, կեղևը՝ հարթ, դեղին գույնի։ Միջավաղահաս սորտ է։ Բերքատվությունը՝ 350–450 ց/հա։ Զգայուն է տերևների վնասվածքների, քիչ զգայուն՝ պալարների հիվանդությունների նկատմամբ։ Դիմացկուն է նեմատոդի նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։