Աուկշտայտի ազգային պարկ

Աուկշտայտի ազգային պարկ (լիտ.՝ Aukštaitijos nacionalinis parkas), ազգային պարկ Լիտվայի հյուսիս-արևելքում` Վիլնյուսից 100 կմ հյուսիս։ Այն ամենից հինն է լիտվական ազգային պարկերից, հիմնադրվել է 1974 թվականին։ Սկզբնական շրջանում կոչվել է Լիտվական ԽՍՀ-ի Ազգային պարկ, որպեսզի ընդգծվի, որ հանրապետությունում այն նմանատիպ առաջին կառույցն է։ 1991 թվականին առանձնացվել են ևս 4 պարկեր, որոնք բոլորն էլ անվանվել են Լիտվայի ազգագրական շրջանների անուններով։ Այդ ժամանակ էլ պարկը ստացել է Աուկշտայտի ազգային պարկ անվանումը։

Picto infobox plant.png
Աուկշտայտի ազգային պարկ
Paluse Lusiai lake.jpg
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Lithuania.svg Լիտվա
Հիմնվել է1974
Մակերես405,7 կմ²
Աուկշտայտի ազգային պարկը գտնվում է Լիտվաում
Աուկշտայտի ազգային պարկ
Աուկշտայտի ազգային պարկը գտնվում է Երկիրում
Աուկշտայտի ազգային պարկ

Պարկի տարածքը կազմում է 405.7 կմ²[1]։ Նրա մակերեսի մոտ 50 %-ը բաժին է ընկնում Իգնալինի շրջանին։ Ուտենայի և Շվենչյոնսի շրջաններին բաժին է հասնում 25-ական %։ Տարածքի մոտ 2.1 % կազմում է պահպանվող հատվածը։ Այս հատված մուտքը հնարավոր է միայն պարկի ծառայության ուղեկցությամբ։ Պարկում հանդիպում են 64 տեսակ բույսեր, 8 տեսակ սունկ, 48 տեսակ թռչուններ, որոնք ներառված են Լիտվայի Կարմիր գրքում։ Պարկը հռչակված է իր կենսաբազմազանությամբ. Լիտվայի տարածքում հանդիպող բոլոր բուսատեսակների 59 %-ը կարելի է գտնել պարկում, որը կազմում է երկրի տարածքի 1 %-ից էլ քիչ մասը։

ԲնությունԽմբագրել

 
Տեսարան Լադակալնիս բլրից

Պարկի անտառների, բլուրների մեջ սփռված են 126 լճեր, որոնց մեծ մասը կապված է առվակներով և փոքր գետակներով։ Նրանք մեծ ճանաչում են վայելում կայակներով ջրային զբոսաշրջության ոլորտում։ Չնայած պարկն ունի մոտ 30 տարվա պատմություն, սակայն ջրային զբոսաշրջության ենթակառուցվածքները բավական զարգացած են։ Կան բազմաթիվ տեղեր, որտեղ կարելի է վարձել կայակներ կամ մակույկներ, ինչպես նաև գիշերել։ Լճերը կազմում են 59.30 կմ² կամ պարկի տարածքի 15.5 %-ը։ Այստեղ է գտնվում Լիտվայի ամենախոշոր լիճը` Կրետուոնասը (8.29 կմ²), և ամենախոր լիճը` Տաուրագնասը (60.5 մ)։ 14 լճեր ունեն 1 կմ²-ից մեծ տարածք, 6 լճերի մակերեսը 0.5-1 կմ² է։ 35 լճեր ունեն 50-5 հա մակերես։ Մնացած լճերն ունեն 5 հեկտարից պակաս մակերես, դրանցից մի քանիսը վերածվում են ճահիճների։

 
Փեթակների թանգարան Ստիպեյկյայում

Բալուոշաս լճում կա 7 կղզի, որոնցից մեկն ունի սեփական լիճ։ Ոչ մեծ առվակ հոսում է այդ լճակից դեպի Բալուոշաս. դա Լիտվայում միակ լիճն է լճի մեջ։

Պարկի ամենախոշոր գետը Ժեյմյանան է, որի երկարության 22 կմ-ը հոսում պարկի տարածով, իսկ ընդհանուր երկարությունը 114 կմ է։ Գետը թափվում է Վիլիա գետի մեջ։ Պարկի բոլոր գետերն ու լճերը պատկանում են Ժեյմլանայի ավազանին։

Պարկի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը բացվում է Լադակալնիս բլրից, որտեղից երևում են 6 լճեր։ Բլուրը բնության հուշարձանի կարգավիճակ ունի։

ԳյուղերԽմբագրել

Պարկի տարածքում հաշվվում է 116 գյուղ, որտեղ մշտական բնակություն է հաստատել 2.300 մարդ։ Առաջին գյուղերը հիշատակվում են 14-րդ դարից (Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է 1323 թվականից)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Aukstaitijos Nacionalinis Parkas in Lithuania Archived 2020-06-15 at the Wayback Machine. Protected Planet

Արտաքին հղումներԽմբագրել