Աշտարակ (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Աշտարակ», Դենիս Նեյմանդի ստեղծած ռուսական հեռուստասերիալ (ինչպես նաև հեռուստաֆիլմ)՝ ստեղծված 2010 թվականին ТВ-3 հեռուստաալիքի պատվերով, համադրում է թրիլլեր և սուր սյուժետային դետեկտիվ-ցնորապատկեր։ Բացի այդ, որոշ լրագրողների և պաշտոնական կայքէջերի հայտարարությամբ սա առաջին ռուսական առեղծվածային սերիալն է[2][3]։

Աշտարակ
Երկիր Ռուսաստան[1]
Լեզուռուսերեն[1]
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ16
Էկրաններին էնոյեմբերի 8, 2010[1]-ից 2010[1]

Առաջին մասի թողարկումը կրկնակի բարձրացրել է ТВ-3 ալիքի վարկանիշը[2], մասնավորապես շնորհիվ հայտնի դերասանների, որոնց թվում էին Իգոր Կոտոլևսկին[4] և Չուլպան Խամատովան։ Սերիալի և դրա ճանաչման քննարկմանը նվիրվել է «Թիկնապահը» հեռուստաահաղորդումը (Մոսկվայի ձայնը)[5]։

Սերիալի նշումներն են՝ «Մի՛ նայիր ներքև» (հայտնվել է գովազդային անոնսում ТВ3-ում ցուցադրվելուց առաջ) և «Աշտարակը պայթում է» (վերջին սեզոնի նոր սերիաների անոնսների ժամանակ)։

Երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2012 թվականին որպես «Աշտարակ։ Նոր մարդիկ»[6]։

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի մոտ ապագայում։ Մոսկվայում կառուցվել է քաղաքի նոր, ամենաբարձր շինությունը՝ Աշտարակ կոչվող նորաձև շենքը, որը վերահսկվում էր համակարգչով և լցված էր ժամանակակից տեխնոլոգիական նվաճումներով։

Տագնապի ազդանշանը տարհանում է Աշտարակի բոլոր մարդկանց և այնտեղ են մնում միայն վեց գլխավոր հերոսները՝ լուսանկարիչ Վալերան, հայցորդ Յուլիան, թիկնապահ Ռոման, պրոֆեսոր Հենրիխ Բերգերը, հղի Էվան և մենեջեր Մաքսիմը։ Անսպասելի պայթյունի արդյունքում բոլոր դռները և վերելակները արգելափակվում են, իսկ գլխավոր հերոսները մնում են փակված Աշտարակի երկու հարկերում։

Գտնելով միմյանց և ապարդյուն սպասելով օգնության՝ գլխավոր հերոսները հայտնաբերում են, որ ժամանակը կանգ է առել և որ պատուհանից երևում է ժամանակի անընդհատ կրկնվող պահը, իսկ բարում հնարավոր է անընդհատ նոր ուտելիք հայտնաբերել։

Գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը առաջարկում է իր պարզաբանումը կատարվածի վերաբերյալ, ինչպես նաև միջոցներ Աշտարակից դուրս գալու համար։ Շինության հետազոտության ընթացքում նրանք իմանում են, որ իրենց շարժումը երկու հարկերում էլ սահմանափակված է՝ տարածությունը փակ է, իսկ բարձր հարկ անցնելը կարող է ցածր հարկում հայտնվելու պատճառ դառնալ։

Ֆլեշբեքերի միջոցով սերիալի ընթացքում պատմվում է հերոսների անցյալի մասին, որի արդյունքում պարզվում է, որ նրանք բոլորը կապված են եղել միմյանց հետ դեռ շատ վաղուց։ Աշտարակի սեփականատերը՝ Գոլդանսկին, առկա է բոլոր գլխավոր հերոսների հիշողություններում։

Հեռուստասերիալի վերջում հերոսները հայտնաբերում են կառավարման սենյակը, որտեղ էլ գտնում են հաղորդավար Լարիսային, որն զբաղվում էր Աշտարակի ավտոմատ մեխանիզմների և էլեկտրոնիկայի կառավարմամբ՝ չիմանալով դրանից այնտեղից դուրս գալու ուղիների մասին։

Աշտարակից հեռանալու ուղիների որոնման ընթացքում հերոսները անցնում են ներքին փոխակերպում՝ կենտրոնանալով իրենց և իրենց անցյալի վրա։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Պրոֆեսոր Հենրիխ Օսկարովիչ Բերգեր (Իգոր Կոստոլևսկի)՝ գիտնական՝ մասնագիտացված ալիքային ֆիզիկայում, որը ժամանել է Աշտարակ գիտաժողովի՝ գիտափորձը դադարեցնելու համար։
  • Թիկնապահ Ռոմա Տոլոկոնիկով (Վիտալիյ Կիշչենկո)՝ Աշտարակում հերթապահող թիկնապահ, նախկին զինվորական՝ տարված մանրանկարչական ավտոմեքենաների մոդելներով։
  • Լուսանկարիչ Վալերա Մելեխով (Միխայիլ Եվլանով)՝ Աշտարակ ժամանած լուսանկարիչ, ակտիվիստ Գրինփիսում, որն ուներ գաղտնի նպատակ միավորելու հաշիվները Գոլդանսկու մանկության ընկերոջ հետ։
  • Մենեջեր Մաքսիմ Ռոգոզին (Դմիտրիյ Կուբասով)՝ քոփիռայթեր-կարիերիստ, հաջողակ դարձած իր գործում, սակայն իմացել է, որ անբուժելի հիվանդ է։ Ժամանել է Աշտարակ՝ ինքնասպան լինելու նպատակով։
  • Հայցորդ Յուլյա Բերեժկովա (Եվգենիյա Օսիպովա)՝ շիկահեր մութ անցյալով, որը ժամանել էր Աշտարակ քարտուղարի պաշտոնի հարցազրույցի համար։
  • Էվա (Նաստյա) (Վիկտորյա Իսակովա)՝ Աշտարակի մահացած ճարտարապետի «հղի» կինը։
  • Պիցցա առաքող Զանոզան (Ագնիա Կուզնեցովա)՝ առեղծվածային աղջիկ Տանյա՝ «Զանոզա» մականունով, որը հանկարծակի ժամանում և այդպես էլ հանկարծակի անհետանում է, երբ գլխավոր հերոսները պիցցա են պատվիրում։
  • Լարիսա (Չուլպան Խամատովա)՝ հաղորդավար, որը հայտարարում է աշտարակի բոլոր տեղեկատվական հաղորդագրությունները։ Ունի ֆիզիկական արատ, որը թաքցնում է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով։
  • Միխայիլ Ալեքսանդրովիչ Գոլդանսկի (Դանիիլ Սպիվակովսկի)՝ Աշտարակի սեփականատերը, անպատկառ և հաշվենկատ բիզնեսմեն, որն առկա է գլխավոր հերոսների հիշողություններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «7 причин успеха Башни». Труд. 2010 թ․ նոյեմբերի 25.
  3. Официальный сайт сериала
  4. Давиденко И. (2010 թ․ նոյեմբերի 13). «Игорь Костолевский: мистика - не мой жанр )интервью)». Журнал ВокругТВ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Передача Телохранитель». Эхо Москвы. 2010 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Башня: новые люди». Сайт ТВ3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել