Աշոտ Սարկիսով
Աշոտ Առաքելի Սարգիսով (ռուս.՝ Ашот Аракелович Саркисов, հունվարի 30, 1924[1], Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 17, 2022[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուսահայ խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ-ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1981), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Աշոտ Սարկիսով | |
---|---|
ռուս.՝ Ашот Аракелович Саркисов | |
հունվարի 30, 1924[1] - հոկտեմբերի 17, 2022[2] (98 տարեկան) | |
Ծննդավայր | Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ[1] |
Կոչում | փոխծովակալ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան (1950) և Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ (1951) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հայ հոր և ռուս մոր ընտանիքում։ Ավարտել է սպայական կուրսեր (1943), Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1950)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 85-րդ ծովային-հրաձգային բրիգադի կազմում, մարտնչել է Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատներում, եղել է ավտոմատավորների, ապա՝ հետախուզության ջոկատի հրամանատար, առանձին գումարտակի կապավոր սպա, ականանետային վաշտի հրամանատար։ 27 տարի աշխատել է որպես Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարանի պետ։ Ավելի քան 120 գիտական աշխատությունների, մի շարք դասագրքերի և գյուտերի հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են նավաշինության ասպարեզում միջուկային էներգետիկայի կիրառմանը, նավային էներգատեղակայանքների հուսալիության բարձրացմանը։
Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Սարկիսով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 219)։ |