Աշոտ Առաքելի Սարգիսով (ռուս.՝ Ашот Аракелович Саркисов, հունվարի 30, 1924(1924-01-30)[1], Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 17, 2022(2022-10-17)[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուսահայ խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ-ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1981), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Աշոտ Սարկիսով
ռուս.՝ Ашот Аракелович Саркисов
հունվարի 30, 1924(1924-01-30)[1] - հոկտեմբերի 17, 2022(2022-10-17)[2] (98 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԶորատեսակԽորհրդային նավատորմ[1]
Կոչումփոխծովակալ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՖ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան (1950) և Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ (1951)
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հայ հոր և ռուս մոր ընտանիքում։ Ավարտել է սպայական կուրսեր (1943), Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1950Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 85-րդ ծովային-հրաձգային բրիգադի կազմում, մարտնչել է Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատներում, եղել է ավտոմատավորների, ապա՝ հետախուզության ջոկատի հրամանատար, առանձին գումարտակի կապավոր սպա, ականանետային վաշտի հրամանատար։ 27 տարի աշխատել է որպես Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարանի պետ։ Ավելի քան 120 գիտական աշխատությունների, մի շարք դասագրքերի և գյուտերի հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են նավաշինության ասպարեզում միջուկային էներգետիկայի կիրառմանը, նավային էներգատեղակայանքների հուսալիության բարձրացմանը։

Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 219.
  2. 2,0 2,1 2,2 СКОРБНАЯ ВЕСТЬ...
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Սարկիսով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219