Աշոտ Շահբազյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։

Աշոտ Շահբազյան
Պատկեր:Ashot shahbazyan.jpg
1993-2016
ԾննդավայրՇիրակի մարզի՝ Ախուրյան գյուղ
Մահվան վայրՋրական
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ2009-2016
Կոչումլեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
Պարգևներ«Մարտական ծառայություն» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993 թվականին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ Սովորել է Ախուրյան գյուղի դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանության չմասնակցեց, այլ կամովին ընտրեց Ջրականում ծառայել։ Ընտանիքում Աշոտ Շահբազյանի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, ազատամարտիկ էր, դեռևս 1992 թվականից կամավոր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։ Բանակում լավ ծառայության համար Աշոտը ստացել է լեյտենանտի կոչում[1]։

Մարտական գործողություներ խմբագրել

Աշոտը մասնակցել է Ջրականի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Մարտի 31-ի լույս ապիլի 1-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ զոհվել է հերոսի մահով։ Մի քանի օր անց ադրբեջանական կողմն Աշոտի մարմինը խոշտանգված վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի իշխանությանը։ Արցախի Նախագահի հրամանագրով (հետմահու) պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով[2]։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայություն» մեդալ

Հուղարկավորություն խմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 12-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 13-ին, ժամը 14:00-ին Շիրակի մարզի՝ Ախուրյան գյուղի եկեղեցում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թե ինչպես խարխուլ տնակներում հերոսներ մեծացան. ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի կարճ, բայց հերոսական ուղին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  2. «Աշոտ Շահբազյանը մինչև վերջ պայքարել է»
  3. «Լեյտենանտ Աշոտ Շահբազյանը 23 տարեկան էր. լուսանկար». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել