Աշոտ Մուսայան
Աշոտ Մովսեսի Մուսայան (հունիսի 14, 1951, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Աշոտ Մուսայան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1978-1983 թ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1970 թ. - աշխատել է Էջմիածնի «Պլաստմաս» գործարանում՝ որպես բանվոր։
- 1970-1972 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1972-1975 թթ. - աշխատել է Էջմիածնի «Ռեզիստոր» գործարանում՝ որպես բանվոր, ապա՝ տնտեսագետ։
- 1975-1977 թթ. - աշխատել է Էջմիածնի սարքաշինական գործարանում՝ որպես բանվոր։
- 1977 թ. - աշխատել է «Փարաքար» օդանավակայանում՝ որպես բանվոր։
- 1977-1978 թթ. - աշխատել է «Սիրիուս» գործարանում՝ որպես բանվոր։
- 1983 թ. - աշխատել է Էջմիածնի «Էլեկտրոն» գործարանում՝ որպես ինժեներ-կարգավորող։
- 1983-1991 թթ. - աշխատել է ՀԽՍՀ արդարադատության մինիստրությունում որպես ավագ խորհրդատու, այնուհետև՝ գլխավոր խորհրդատու։
- 1991-1996 թթ. - եղել է Նաիրիի շրջանի ժողովրդական դատավոր։
- 1997-1998 թթ. - ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության անշարժ գույքի գրանցման բաժնի պետ, այնուհետև՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի տեղակալ։
- 1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Պարգևներ
խմբագրել- Անանիա Շիրակացու մեդալ (2011)[1]։
- ՀԽՍՀ արդարադատության մինիստրի շնորհակալագիր (1987)։
- ԽՍՀՄ արդարադատության մինիստրի շնորհակալագիր (1989)։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2002)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2007)։
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պատվոգիր (2011)։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Անկուսակցական է։