Մինաս Մարտիկյան

խմբագիր, թարգմանիչ

Մինաս Կարապետի Մարտիկյան (մարտի 5, 1907(1907-03-05), Բալըքեսիր, Թուրքիա - մայիսի 21, 1978(1978-05-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբագիր, թարգմանիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1948), ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշանակիր (1965) Խմբագիր Աշոտ Մարտիկյանի եղբայրը։

Մինաս Մարտիկյան
Ծնվել էմարտի 5, 1907(1907-03-05)
ԾննդավայրԲալըքեսիր, Թուրքիա
Մահացել էմայիսի 21, 1978(1978-05-21) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունխմբագիր և թարգմանիչ
Աշխատավայր«Հայաստան» հրատարակչություն
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մինաս Մարտիկյանը ծնվել է 1907 թվականի մարտի 5-ին Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում։ 1930-1931 թվականներին Աթենքում հիմնադրել և խմբագրել է «Ժողովուրդի ձայն» հունահայ առաջին կոմունիստական թերթը (Գրիգոր Նազիկյանի հետ)։ 1931 թվականին հայրենադարձել է։ 1939 թվականին ավարտել է Երևանի պետական երկամյա ուսուցչական ինստիտուտը, 1941 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։

1931-1937 և 1940-1942 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթի, 1946-1950 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրություններում, 1937-1939 թվականներին՝ Հայպետհրատում, 1942-1946 թվականներին եղել է ռազմաճակատային հայկական թերթերի թղթակից, 1948-1978 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում։

Լույս են տեսել Մինաս Մարտիկյանի «Սովետական Միության հերոս գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյան» (1946) գիրքը, «Ինչպես է մարդը ճանաչում աշխարհը» (համահեղ., 1958), «Առաջավոր նորի անհաղթահարելիությունը» (1959) աշխատությունները։ Թարգմանել է Կ. Ուշինսկու «Մանկավարժական ընտիր երկեր» (1949) ժողովածուն։

1965 թվականին արժանացել է ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշանի։

Մինաս Մարտիկյանը մահացել է 1978 թվականի մայիսի 21-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։