Աշոտ Ղազարյան (պետական գործիչ)

տնտեսական, պետական և քաղաքական գործիչ

Աշոտ Ղազարյան (1902, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), խորհրդահայ տնտեսական, պետական և քաղաքական գործիչ, Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ 1944 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 1945 թվականի ապրիլի 2-ը[1]։

Աշոտ Ղազարյան
 
Կրթություն՝ Վրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր 1902
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Ղազարյանը ծնվել է 1902 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1917 թվականից աշխատել է տեղի պարետային վարչությունում, միաժամանակ սովորել է Առևտրի ուսումնարանում։ Աշխատանքին զուգահեռ՝ ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը[2]։

1928 թվականից աշխատել է Դնեպրոշինում, ապա՝ Լենինգրադում։ 1932 թվականին վերադառնալով Հայաստան՝ նշանակվել է Քանաքեռշինի պետ և Քանաքեռ հէկի տնօրեն։ 1940 թվականին նշանակվել է Երևանի Կիրովի անվան գործարանի տնօրեն[2]։

Աշոտ Ղազարյանը զբաղեցրել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ 1944 թվականի սեպտեմբերի 4-ին ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 1945 թվականի ապրիլի 2-ը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Երևանի նախկին քաղաքապետեր // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
  2. 2,0 2,1 Աշոտ Ղազարյան // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Նախորդող
Զավեն Չարչյան
Երևանի քաղաքային խորհրդի նախագահ
Աշոտ Ղազարյան

04.09.1944 – 02.04.1945
Հաջորդող
Եղիշե Վարդանյան