Աշոտ Գիզիրյան

հայ ոստիկան

Աշոտ Անդրանիկի Գիզիրյան (սեպտեմբերի 26, 1958(1958-09-26)[1]), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի նախկին մարզպետ։

Աշոտ Գիզիրյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1958(1958-09-26)[1] (65 տարեկան)
Մասնագիտությունոստիկան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 26-ին Արցախի Վերին Շեն գյուղում։ Արցախյան պատերազմի մասնակից է։ Ունի ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

Կրթություն

խմբագրել
  • 1983-1985 թթ. - ԽՍՀՄ Միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոց
  • 1989-1992 թթ. - ԽՍՀՄ Միլիցիայի բարձրագույն դպրոց։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1983-1991 թթ. - ՀՀ ՆԳ նախարարության Արթիկի բաժին՝ տեղային տեսուչ
  • 1991-1992 թթ. - ՀՀ ՆԳ նախարարության Արթիկի բաժնի պետի տեղակալ
  • 1992-1994 թթ. - ՀՀ ՆԳ նախարարության Արթիկի բաժնի պետ
  • 1994-1995 թթ. - ՀՀ ՆԳ նախարարության Շիրակի մարզային վարչության պետ
  • 1995 թ. - ՀՀ ՆԳ նախարարության քրեական հետախուզության վարչության պետ
  • 1995-1996 թթ. - ՀՀ ՆԳ նախարարության Լոռու մարզային վարչության պետ
  • 1996-2000 թթ. - ՀՀ ՆԳ նախարարության Շիրակի մարզային վարչության պետ
  • 2000-2002 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ
  • 2002-2008 թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
  • 2008-2009 թթ. - ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ
  • 2009 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ[2]։
  • 2010 թ. մայիսի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից[3]
  • 2010 թ. մայիսի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ[4]։
  • 2013 թ. փետրվարի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5]։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է նախկին ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, այդ թվում, ՀՀ Նախագահի կողմից՝ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով և "Արիության մեդալով", ԼՂՀ Նախագահի կողմից՝ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով։

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող
Աշոտ Ղահրամանյան
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ
Աշոտ Գիզիրյան

2000—2002
Հաջորդող
Արամ Զաքարյան
Նախորդող
Արմեն Երիցյան
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
Աշոտ Գիզիրյան

2002—հունիսի 2008
Հաջորդող
Հունան Պողոսյան
Նախորդող
Աշոտ Մարտիրոսյան
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ
Աշոտ Գիզիրյան

21 փետրվարի 2009—20 մայիսի 2010
Հաջորդող
Հայկ Հարությունյան
Նախորդող
Լիդա Նանյան
ՀՀ Շիրակի մարզպետ
Աշոտ Գիզիրյան

22 մայիսի 2010— 28 փետրվարի 2013
Հաջորդող
Ֆելիքս Ցոլակյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15780
  2. Ա. Գիզիրյանին Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ նշանակելու մասին
  3. Ա. Գիզիրյանին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին
  4. «Ա. ԳԻԶԻՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Ա. ԳԻԶԻՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.