Աշոտ Ալեքսանյան (ազատամարտիկ)

ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Հրանտի Ալեքսանյան (14 հուլիսի, 1974, Ստեփանակերտ - 4 նոյեմբերի, 1992, Ճիլոտի բարձունք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Աշոտ Հրանտի Ալեքսանյան
14 հուլիսի, 1974 - 4 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ճիլոտի բարձունք
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1974 թ. հուլիսի 14-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1989 թ. ավարտելով թիվ 3 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը՝ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով աշխատանքի է անցել ավտոտեխսպասարկման հիմնարկությունում։ Արցախում սկսված ազգային-ազատագրական շարժումը շուտով կլանել է նաև նրան, կամավորագրվել է չորրորդ գումարտակում, մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 4-ին «Ճիլոտի» բարձունքի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել