Աշոտ Ադամյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Փարավոնի Ադամյան (հոկտեմբերի 16, 1962[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), վնասվածքաբան-օրթոպեդ։
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1962[1] (61 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1987) |
Մասնագիտություն | բժիշկ, վնասվածքաբան և վիրաբույժ օրթոպեդ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1987)։ 1992-1998 թվականներին ծառայել է ՊԲ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 1998 թվականից՝ Հանրապետական մանկական հիվանդանոցի (2001 թվականից՝ միաժամանակ ԼՂՀ առողջապահության նախարարության) գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ։
1990-1994 թվականներին կամավոր մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանությանը, հատուկ ստորաբաժանման կազմում կատարել է հետախուզական-դիվերսիոն աշխատանքներ։ Խոջալուի և Սրխավենդի ռազմական գործողությունների ժամանակ ապահովել է բուժսպասարկումը։ Կենտրոնական զինվորական և մարտական գործողությունների առաջին գծի (Զլդրան, Ավդալ-Գյուլավդու, Ֆիզուլի, Քելբաջար) ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 18)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |