Աշղալա
Աշղալա, Աշգալե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում։ Գտնվում էր Արածանիի աջ կողմի վտակներից մեկի ափին, Ալաշկերտ քաղաքից 25 կմ հարավ-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Աշղալա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Աշգալե, Աշխալա, Աշխալե, Աշխալի, Աշկալա, Աշկալե, Աշղալե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աշխալեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բնակչություն խմբագրել
XIX դարի կեսերին ուներ 300—500 տուն հայ բնակիչ։ 1877-1878 թվականներին ուներ 54 տուն` 284 բնակչով, որից հայեր էին 14 տունը` 81 բնակչով։ Իսկ 1895 թվականի հայկական ջարդերից հետո հիմնականում դարձել էր քրդաբնակ։
Տնտեսություն խմբագրել
Աշղալայի բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գավառում հայտնի էր Աշղալայի ցորենը։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Աշղալայի շրջակայքում կան հին գերեզմանոցներ ու գյուղատեղիներ[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 293
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 466)։ |