Աշխատանքի դրոշակ
(Վերահղված է Աշխատանքի դրոշակ (թերթ, Թիֆլիս)ից)
«Աշխատանքի դրոշակ» («Աշխատանքի դրօշակ»), Ռուսաստանի սոցիալիստ-հեղափոխականների (էսէռ) կուսակցության Անդրկովկասի շրջանային և Թիֆլիսի կոմիտեների պաշտոնաթերթ։
Աշխատանքի դրոշակ |
---|
Պատմություն
խմբագրելՊաշտոնաթերթը լույս է տեսել 1918-1919 թվականներին Թիֆլիսում, խմբագիրը եղել է Արշամ Խոնդկարյանը։ 1918 թվականի հունիսի 29-ի համարում «Բորբա» (ռուս.) պարբերականից արտատպվել է «Բոլշևիկները Ն. Ժորդանիայի մոտ» լուրը, որտեղ խոսվում է Ստեփան Շահումյանի՝ հունիսի 6-ի նամակի մասին (տեղն անհայտ է)։ Նամակում Շահումյանը վրաց կառավարությանն առաջարկել է գործակցել բոլշևիկների հետ՝ թուրքական արշավանքը կասեցնելու համար։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |