Անօրինություն (մուլտֆիլմ)

«Անօրինություն» Ա․ Չեխովի պատմվածքները շարքից (ռուս.՝ «Беззаконие» из цикла «Рассказы А. П. Чехова»), 2010 թվականին նկարված ռուսական մուլտֆիլմ՝ ռեժիսոր Նատալյա Մալգինա։ «Մաստեր ֆիլմ» և սոցիալ-մշակութային ծրագրերի հիմնադրամ «Գուբերնյան» թողարկել են մուլտֆիլմերի շարք, որոնք նվիրված են Անտոն Չեխովի ծննդյան 150-ամյակին։

Picto infobox cinema.png
Անօրինություն
ռուս.՝ Беззаконие
Անօրինություն (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
ԺանրԸնտանեկան ֆիլմ
ՌեժիսորՆատալյա Մալգինա
ՊրոդյուսերԱլեքսանդր Գերասիմով
Բեմադրող նկարիչIgor Oleynikov?
ԵրաժշտությունՍերգեյ Կազանցև
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ընկերություն«Մաստեր ֆիլմ»
Տևողություն13 րոպե
Թվական2010

ՍյուժեԽմբագրել

Երբ Սեմյոն Էրաստովիչ Միգուևը տուն էր վերադառնում ուշ երեկոյան, լուսինը լուսավորել էր ճանապարհը։ Իր տան առմուտքին նա մի երեխայի է գտնում։ Եվ անմիջապես հիշում է, թե ինչպես է նախկին սպասուհի Ագնյուշկան խոստացել իր երեխային թողնել և ամեն ինչ պատմել կնոջը։ Միգուևը վախենալով վերցնում է երեխային և դուրս է գալիս բակից։ Նա պատկերացրեց, թե ինչպես են իր վրա ծիծաղում ընկերները և հարևանները և որոշում է երեխային թողնել վաճառական Բելկինի առմուտքի մոտ։ Միգուևը թեքվում է փողոցից և գնում անտառի միջով։ Մինչ քայլում էր շատ էր մտածում երեխայի ապագայի մասին և զղջում էր։ Միգուևը, երեխան ձեռքին, գնում է տուն, ծնկի է իջնում կնոջ առաջ և խոստովանում։ Դուրս գալով պատշգամբ դռնապան Երմոլայը նրան ասաց, որ լվացարարուհի Աքսինյան երեխային դրել է սանդուղքի վրա, իսկ նրան ինչ-որ մեկը վերցրել է։ Միգուևը նյարդային ձևով ծիծաղեց և կարմրեց։

Վերջաբան։ Ենթագրերում ցուցադրվում են հին լուսանկարներ․ մեկում Միգուևները նայում են մանկատան երեխաներին, մյուսում Միգուևները տղայի և աղջկա հետ են, երրորդում՝ ծերացած Միգուևները և մեծացած երեխաները։

Դերերը կրկնօրինակել ենԽմբագրել

  • Միգուև՝ Ալեքսեյ Կոլգան
  • Երմոլայ՝ Ալեքսանդր Չուտկո
  • Ագնյուշկա՝ Իրինա Կլաբուկովա

Չեխովի պատմվածքներԽմբագրել

«Կինեմատոգրաֆիայի Չեխովը» փառատոնին ցուցադրել են «Ա. Պ. Չեխովի պատմցածքները» անիմացիոն շարքը, ֆիլմերը ներկայացնում էին հեղինակները[1]։

ՄրցանակներԽմբագրել

  • Ռուսական անիմացիոն ֆիլմի 15-րդ բաց փառատոն Սուզդալում` մրցանակ «լավագույն մուլտիպլիկացիայի» համար[2]
  • Ռուսական կինոյի XVIII փառատոն «Պատուհան դեպի Եվրոպա» Վիբորգում` դիպլոմ «Դասական արվեստի հոգատար վերաբերմունքի» համար[3]։
  • «Լուսաշող հրեշտակ» VII Միջազգային բարեգործական կինոփառատոն՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի երկրորդ մրցանակ[4]։

Քննադատական արձագանքներԽմբագրել

  Ռեժիսոր Նատալյա Մալգինայի և նկարիչ Իգոր Օլեյնիկովի «Անօրինականություն» մուլտֆիլմը նուրբ, գրեթե ՄԳԱԹ-ի հոգևիճակի և դիտարժան արագության համադրությունն է, ռեժիսորական և գեղարվեստական վրձնախաղ։
- Լարիսա Մալյուկովա «Ռուսական ժամանակակից անիմացիա» էջ 121[5]
 


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել