Անց կացա՜ն

Հովհաննես Թումանյանի քառյակ

«Անց կացա՜ն», Հովհաննես Թումանյանի քառյակներից։

Անց կացա՜ն․․․
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանԱնց կացա՜ն

Պատմություն խմբագրել

Թումանյանն այս քառյակը գրել է 1890 թվականին, որը «Հառաչանք» պոեմի հատվածներից է։ Ստեղծագործությունը հետագայում հրատարակել է որպես առանձին քառյակ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 3֊ում պահվում է պոեմի նախնական գրառումներից մեկը, որը հրատարակվել է 1969 թվականին «Թումանյան․ ուսումնասիրություններ և հրապարակումներ» աշխատության երկրորդ հատորում։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում № 101֊ում պահվում է մեկ ինքնագիր, որի տակ Թումանյանը գրել է՝ «Հառաչանքից»։

Բացի սրանից` Թումանյանի ընտանիքի արխիվում՝ Նվարդ Թումանյանի ալբոմում պահվում է ևս երկու ինքնագիր, որոնցից մեկը՝ «Հառաչանքից» վերնագրով։ Նույն տեղում (համար 57) պահվում է Աշխեն Թումանյանի կողմից արտագրված քառյակաշարը, որն էլ սկսվում է հենց այս քառյակով։

Ստեղծագործությունը տպագրվել է 1917 թվականին Բաքվում լույս տեսած «Գործ» ամսագրի 11-12-րդ համարի 38-րդ էջում, «Հառաչանքից» նշումով՝ Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 1-ին էջում, Հարություն Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 489-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 203-րդ էջում[1]։

Արտատպվում է Հարություն Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 516.