Անտոն Կոտյակով
Անտոն Օլեգովիչ Կոտյակով (ռուս.՝ Анто́н Оле́гович Котяко́в, օգոստոսի 15, 1980, Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար[1][2]։ Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի իսկական պետական խորհրդական[3]։
Անտոն Կոտյակով | |
Կրթություն՝ | Samara State University of Economics? և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 15, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1980 թվականի օգոստոսի 15-ին Կույբիշև քաղաքում (այժմ Սամարա քաղաք)։
2001 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի օգոստոս աշխատել է Սամարայի մարզի վարչակազմի ֆինանսների կառավարման վարչությունում՝ անցնելով առաջատար մասնագետից մինչև խորհրդատու։
2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Սամարայի պետական տնտեսագիտական ակադեմիան՝ Տնտեսական տեսություն մասնագիտությամբ, Արժեթղթերի շուկայի տեսություն և կազմակերպում մասնագիտացմամբ։
2005 թվականին ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն Ռուսական ենթաֆեդերալ պարտքային արժեթղթերի շուկան. կայացում և զարգացում թեմայով, նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2005 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի հուլիսը աշխատել է Սամարայի մարզի ֆինանսների վարչության բաժնի պետ, որից հետո նշանակվել է Սամարայի մարզի ֆինանսների վարչության մարզային բյուջեի կատարման և հաշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, որի պաշտոնում աշխատել է մինչև 2012 թվականի ապրիլը։
2011 թվականին ավարտել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայի մագիստրատուրան՝ վարչական և ֆինանսական իրավունք մասնագիտությամբ։
2012 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի մարտն աշխատել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային գանձապետարանում՝ գործառնական գործունեության կատարելագործման վարչության պետի պաշտոնում։
2014 թվականի մարտին աշխատանքի է անցել Մոսկվայի մարզի կառավարություն։ Մինչև 2017 թվականի հունվարը նա զբաղեցրել է Մոսկվայի մարզի ֆինանսների նախարարի պաշտոնը, ինչից հետո գլխավորել Է Մոսկվայի մարզի էկոնոմիկայի և ֆինանսների միացյալ նախարարությունը։
2017 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունվարը աշխատել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ։
Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայի և ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության պետական կառավարման բարձրագույն դպրոցի կադրային կառավարման ռեզերվի զարգացման ծրագրի երրորդ փաթեթի մասնակից (2019)։
2020 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար[1]։
Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի իսկական պետական խորհրդական։ Սամարայի մարզի 1-ին դասի պետական խորհրդական։
2018 թվականին հայտարարագրված եկամտի գումարը կազմել է 14 մլն 881 հազար ռուբլի, կնոջը՝ 2 մլն 471 հազար ռուբլի[4]։
Մրցանակներ
խմբագրել- Մոսկվայի մարզին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի նշան (2017)[5]
- Մոսկվայի մարզի նահանգապետի պատվոգիր (2015)[5]
- Գեներալ-գնդապետ Դուտով մեդալ (2013)[5]
- Ռուսաստանի Դաշնության Դաշնային գանձապետարանի պատվոգիր (2012)[5]
- Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության երախտագիտություն (2012)[5]
- Դաշնային Գանձապետարանի 20 տարի մեդալ (2012)[5]
- Սամարայի մարզի ֆինանսների կառավարման նախարարության պատվոգիր անբասիր և արդյունավետ պետական ծառայության համար (2010)[5]։
Դասային աստիճան
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի իսկական պետական խորհրդական (2018)[6]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Подписаны указы о назначении министров Правительства Российской Федерации // Президент России
- ↑ Котякова назначили министром труда и социальной защиты // РИА Новости
- ↑ Антон Котяков назначен заместителем министра финансов России // Правительство Московской области(չաշխատող հղում)
- ↑ https://tass.ru/info/7573479
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Самарец Антон Котяков назначен Министром труда РФ Արխիվացված 2020-09-29 Wayback Machine, ГТРК Самара
- ↑ 6,0 6,1 Биография министра труда и социальной защиты Антона Котякова, ТАСС
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Կոտյակով» հոդվածին։ |