Բացել գլխավոր ցանկը

Անտոնովշչինա նաև Տամբովի ապստամբություն հակախորհրդային Էսէռա–կուլակային խռովություն 1920–1921 թվականներին, Տամբովի նահանգում։ Նախաձեռնողներն էին՝ էսեռական կուսակցության կենտկոմը և կուլակային «Աշխատավոր գյուղացիության միություն»–ը, ղեկավարն էր էսեռ Ալեքսանդր Անտոնովը։ Օգտվելով երկրի տնտեսական ծանր վիճակից՝ խռովարարները գյուղացիների մեջ դժգոհություն էին բորբոքում պարենմասնատրման դեմ։ Նրանց բուն նպատակն էր տապալել խորհրդային կարգերը։ Խռովության վերացման համար 1921-ի գարնանը ստեղծվեց Համառուսաստանյան Կենտգործկոմի հատուկ հանձնաժողով՝ Վլադիմիր Անտոնով–Օվսեենկոյի գլխավորությամբ։ Տամբովի նահանգի կարմիր բանակի զորամասերի հրամանատար նշանակվեց Միխայիլ Տուխաչևսկին։ Խռովությունը ջախջախվեց 1921 թվականի ամռանը։ Ապստամբության վերջնական վերացմանը նպաստեց պարենհարկին անցնելը։ 1922 թվականին փոխհրաձգության ժամանակ սպանվեց Անտոնովը։

Տամբովի ապստամբություն
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Tambover Aufstand.png
Ապստամբության օջախը:
Թվական 1920 թվականի օգոստոսի 19 — 1921 թվականի հունիս
Վայր Տամբովի նահանգ
Պատճառ Տնտեսական ճգնաժամ
Արդյունք Ապստամբության ճնշում
Հակառակորդներ
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg ՌԽՖՍՀ Darker green and Black flag.svg Կանաչ ապստամբներ`
Հրամանատարներ
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Միխայիլ Տուխաչևսկի

Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Նիկոլայ Կակուրին
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Իերոնիմ Ուբորևիչ
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Գրիգորի Կոտովսկի

Darker green and Black flag.svg Պյոտր Տոկմակով

Darker green and Black flag.svg Ալեքսանդր Անտոնով
Darker green and Black flag.svg Դմիտրի անտոնով

Կողմերի ուժեր
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg մոտ 55 հազար զինվոր Darker green and Black flag.svg մոտ 50 հազար մարդ
Ռազմական կորուստներ
անհայտ մոտ 11 հազար մարդ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png