Անտոնիա Բըրդ
Անտոնիա Բըրդ (անգլ.՝ Antonia Bird, մայիսի 27, 1951[1][2][3], Princess Beatrice Hospital[4] - հոկտեմբերի 24, 2013[5][1][2][…], Aldringham, Aldringham cum Thorpe[4]), բրիտանացի կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և կինոպրոդյուսեր։
Անտոնիա Բըրդ անգլ.՝ Antonia Bird | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1951[1][2][3] |
Ծննդավայր | Princess Beatrice Hospital[4] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 2013[5][1][2][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Aldringham, Aldringham cum Thorpe[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, թատերական ռեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Անտոնիա Բըրդը ծնվել է 1951 թվականին Լոնդոնում[6]։ Նրա մայրը՝ Ռոզմարին, թատերական ռեժիսոր էր, իսկ հայրը՝ Մայքլը, դերասան էր[7]։
Կարիերա խմբագրել
Անտոնիան թատրոնում սկսել է աշխատել 17 տարեկանից։ Նրա առաջին պաշտոնը եղել է Сoventry Rep-ում (Լոնդոն) ռեժիսորի օգնական[7]։ Որպես ռեժիսոր՝ վեց տարի աշխատել է «Ռոյալ Կորտ» թատրոնում։ 1980-ական թվականների կեսերից անցել է կինոյի և հեռուստատեսության։ Դարձել է Runs 4-Way կինոարտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիրներից մեկը (Ռոբերտ Կարլայլի հետ միասին)։ Նկարահանվել է «Քահանա», «Խենթ սեր», «Մարդակեր» և ուրիշ ֆիլմերում։
Անձնական կյանք և մահ խմբագրել
Անտոնիան բուսակեր էր։ Մինչև մահը ամուսնացած է եղել կինոօպերատոր Իէն Այլեթի հետ։ 62-ամյա Անտոնիան մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Լոնդոնում վահանաձև գեղձի քաղցկեղի դեմ 7-ամսյա պայքարից հետո[7][8][9][10][11][12][13]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ռեժիսոր
- «Գյուղ» / The Village (2013) (սերիալ)
- «Կրքոտ կին» / A Passionate Woman (2010) (սերիալ)
- «Անգիր» / Off by Heart (2009)
- «Կրեկեր» / Cracker (2006)
- «Ուրվականներ» / Spooks (2005) (սերիալ)
- «Երկվորյակների որս» / The Hamburg Cell (2004)
- «Վերականգնում» / Rehab (2003)
- «Խնամք» / Care (2000)
- «Մարդակեր» / Ravenous (1999)
- «Հեղինակություն» / Face (1997)
- «Խենթ սեր» / Mad Love (1995)
- «Քահանա» / Priest (1994)
- «Առավելագույն պրակտիկա» / Peak Practice (1993) (սերիալ)
- «Սցենար․ անվտանգ» / Screenplay: Safe (1993) (սերիալ)
- «Տեսուչ Մորս» / Inspector Morse (1992) (սերիալ)
- «Տղամարդկանց սենյակ» / The Men`s Room (1991) (սերիալ)
- «Սահմանից հարավ» / South of the Border (1988) (սերիալ)
- «Զուտ անգլիական սպանություն» / The Bill (1989) (սերիալ)
- «Աղետ» / Casualty (1986—1987) (սերիալ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 5,0 5,1 5,2 Antonia Bird obituary
- ↑ В первых некрологах появились информация о том, что Антония Бёрд родилась в 1959 году, но в таких изданиях как The Guardian, The Independent и The Telegraph представлена более ранняя дата её рождения.
- ↑ 7,0 7,1 7,2 Kate Hardie. (2013-10-28)։ «Antonia Bird obituary» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2013-10-28
- ↑ Maane Khatchatourian. (2013-10-25)։ «Antonia Bird, Director of ‘Priest’ and ‘Ravenous,’ Dies at 54» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2013-10-26
- ↑ Jessica Best. (2013-10-26)։ «TV and film director Antonia Bird dies at the age of 54»։ mirror.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2013-10-26
- ↑ «Antonia Bird, film and TV director, dies aged 54»։ bbc.co.uk (անգլերեն)։ 2013-10-26։ Վերցված է 2013-10-26
- ↑ «Irvine Welsh and Robert Carlyle pay tribute to Antonia Bird»։ metro.co.uk (անգլերեն)։ 2013-10-27։ Վերցված է 2013-10-27
- ↑ James Legge. (2013-10-26)։ «Director Antonia Bird dead at 62» (անգլերեն)։ The Independent։ Վերցված է 2013-10-28
- ↑ «Antonia Bird» (անգլերեն)։ The Telegraph։ 2013-10-27։ Վերցված է 2013-10-28
Արտաքին հղումներ խմբագրել
- Անտոնիա Բըրդ (անգլ.) Internet Movie Database կայքում