Անտեսանելի վարդագույն միաեղջյուր
Անտեսանելի վարդագույն միաեղջյուր (ԱՎՄ, անգլ.՝ Invisible Pink Unicorn, IPU), թեիզմը ծաղրելու համար հորինված ծաղրանմանական կրոններից մեկի աստվածություն։ Միաեղջյուրը վարդագույն է, սակայն անտեսանելի է, ինչում էլ կայանում է պարադոքսը։


Այս զուգադրությունը ծաղրում է տարբեր կրոնական համակարգերում աստվածներին վերագրվող հակասող հատկանիշները (օրինակ, ամենակարողության պարադոքսը)[1]։ Այս ծաղրանմանական հակասության շնորհիվ Անտեսանելի վարդագույն միաեղջյուրի պատկերը ակտիվ կիրառվում է աթեիստների և այլ կրոնական թերահավատների կողմից։
ԱՎՄ-ն տարբեր մեթոդներով օգտագործվում է գերբնականի հավատքի պայմանական լինելը ապացուցելու համար, օրինակ՝ ցանկացած արտահայտությունում «Աստված» բառի փոխարեն «Անտեսանելի վարդագույն միաեղջյուրի» կիրառմամբ[2]։
Պատմություն Խմբագրել
ԱՎՄ-ի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակությունը, կատարվել է Usenet alt.atheism նորությունների խմբում՝ 1990 թվականի հուլիսի 7-ին[3].
Հետագայում Սթիվ Էլին գրեց[4][5].
|
1996 թվականին նմանատիպ գաղափարը Քեմփ Քվեսթում (անգլ.՝ Camp Quest) վերածվեց ուսուցողական համակարգի, այն ԱՄՆ-ում առաջին առամային երեխաների ճամբարն էր, ովքեր «ազատ» էին մտածում (անգլ.՝ free-thought), դա կազմակերպվել էր դոկտոր Լ. Ուիլսոնի կողմից (անգլ.՝ Dr. L. Wilson): Ավելի ուշ The Cincinnati Enquirer թերթում գրվեց հետևյալը՝ «Հանգստացողներին առաջարկվում էր փորձել ապացուցել, որ երևակայական միաեղջյուրը, ինչպես աստծո փոխաբերությունը, գոյություն չունի»[6]։ Ռիչարդ Դոքինզը ԱՎՄ-ի մասին հիշատակում էր իր Աստծո մոլորությունը գրքում[7], որը հրատարակվել էր 2006 թվականին.
|
2007 թվականին Նիամ Ուոլեսը գրեց, որ ԱՎՄ-ն դարձել է աթեիզմի ոչ պաշտոնական խորհրդանիշը[8]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Maartens Willie (2006-06-01)։ Mapping Reality: A Critical Perspective on Science and Religion։ iUniverse։ ISBN 0-595-40044-2
- ↑ Narciso Dianna (2004-03-01)։ Like Rolling Uphill: Realizing the Honesty of Atheism։ Media Creations։ ISBN 1-932560-74-2
- ↑ Gibson Scott (1990-07-17)։ «'Proof' of God's Existence» (Usenet post)։ Վերցված է 2007-04-10։ «how about refuting the existence of invisible pink unicorns?»
- ↑ Judson Poling, Garry Poole, MS Debra Poling (2003)։ Do Science and the Bible Conflict?։ Zondervan։ էջ 20։ ISBN 9780310245070
- ↑ Jack Huberman (2006)։ The Quotable Atheist։ Nation Books։ էջ 103։ ISBN 1560259698
- ↑ Clark Michael D. (2006-07-21)։ «Camp: «It's Beyond Belief»(չաշխատող հղում) [[Կատեգորիա:Չաշխատող արտաքին հղում պարունակող հոդվածներ]]»։ The Enquirer։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-13-ին։ Վերցված է 2006-08-16
- ↑ Dawkins Richard (2006)։ «The God hypothesis: the poverty of agnosticism»։ [[Бог как иллюзия]] (Trade paperback ed.)։ Kent: Bantam Press։ էջեր 52–53։ ISBN 9780593058251։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-12-ին։ Վերցված է 2007-07-20
- ↑ Wallace Niamh։ «Female Bonding»։ en:Phoenix New Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին։ Վերցված է 2008-04-23