Անտարկտիկայի մեդալ (Նորվեգիա)

Անտարկտիկայի մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Անտարկտիկայի մեդալ
նորվ.՝ Antarktismedaljen
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակհուշամեդալ
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 3, 1960
Հերթականություն
Ավագ պարգևՄաուդհեյմի մեդալ
Կրտսեր պարգևH. M. The King's Commemorative Medal in gold?

Պատմություն

խմբագրել

Անտարկտիկայի մեդալը ըստ աստիճանակարգի հավասարեցվում է Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալին, որի հետ ունի արտաքին նմանություն՝ բացառությամբ ժապավենին ամրացված արծաթե սալիկի, որի վրա գրված է «АНТАРКТИКА»: Մեդալը հաստատվել է Օլաֆ V թագավորի կողմից 1960 թ.-ի փետրվարի 3-ին։ Այս մեդալի ստեղծման նպատակն էր Անտարկտիկայից վերադարձած 37 գիտնականներին պարգևատրելը, որոնք այնտեղ գիտական աշխատանքներ են իրականացրել 1956-1960 թթ.-ին[1][2]։

Նկարագրություն

խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է Օլաֆ V թագավորը, որի շուրջ գրված է «OLAV • V • NORGES • KONGE • ALT • FOR • NORGE •»: Մեդալի հակառակ կողմի կենտրոնում դուբի 4 տերևներից պատրաստված դափնեպսակի կենտրոնում պատկերված է խաչ։ Մեդալի եզրին գրված է «KONGENS FORTJENSTMEDALJE» (Հայրենիքին մատուցված ծառայությունների համար)։ Մեդալի կենտրոնում նշված է պարգևատրվողի անունը և պարգևատրման ամսաթիվը։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, կենտրոնում դեղին գույնի գծով։ Լենտին ամրացված է արծաթե սալիկ, որի վրա գրված է «ANTARKTIS»[3]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Norwegian Decorations». Monarchy Today. The Royal House of Norway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  2. Norges statskalender for året 1961, Oslo H. Aschehoug & Co (W. Nygaard), 1961, sp- 1799–1800.
  3. Henriksen, Hans-Martin. «- 1 - DEN NORSKE ANTARKTISEKSPEDISJON 1956-60 NORWAY STATION / FIMBUL» (PDF). էջ 12. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.

Աղբյուրներ

խմբագրել