Անտառների միջազգային օր
Անտառների միջազգային օր, ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ[1]։ Անտառների միջազգային օրն ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ, ինչպես նաև այդ ուղղություններով մարդկանց կարծիքների փոխանակման և կոոպերատիվ աշխատանքի համար։
Անտառների միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր և հիշարժան ամսաթիվ |
Ամսաթիվ | Մարտի 21 |
Հաստատված | մարտի 21, 2013 |
Անվանված է | անտառ |
Կայք | un.org/es/observances/forests-and-trees-day(իսպ.) և un.org/en/observances/forests-and-trees-day(անգլ.) |

Նախադրյալներ խմբագրել
Անտառների հատումն ածխածնի համաշխարհային արտանետումների մոտ 12-18 %-ի պատճառ է, ինչը գրեթե հավասար է ամբողջ տրանսպորտով CO2-ի բոլոր արտանետումների գումարին։ Անտառները ցամաքային կենդանի արարածների 80%-ի տունն են։ Ամեն տարի ավելի քան 13 միլիոն հեկտար անտառ է հատվում, ինչը մոտավորապես հավասար է Անգլիայի մակերեսին[2]։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ էին անտառահատումների արագության նվազեցման միջոցառումներ։ Այդպիսի միջոցառումներից մեկը Անտառների միջազգային օրն էր։
Պատմություն խմբագրել
Մինչ Անտառների միջազգային օրվա հռչակումը եղել է սերտորեն կապված միջազգային երկու միջոցառում՝ նվիրված անտառահատումների խնդրին։ Դրանք էին՝ Անտառային տնտեսության համաշխարհային օրը, որը սահմանվել է 1971 թվականին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, և Անտառի օրը, որը 2007-2012 թվականներին կազմակերպվել է միջազգային անտառատնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից։