Անտառային փիղ
Անտառային փիղ[1] (լատին․՝ Loxodonta cyclotis), կաթնասունների ցեղատեսակին պատկանող կնճիթավոր աֆրիկյան փղեր։ Սկզբում համարվել է սավաննային փղի ենթատեսակ, բայց առանձնացվեց որպես առանձին տեսակ։ Նրա կարգավիճակը որպես առանձին տեսակ երկար ժամանակ կասկածի տակ էր դրվում, բայց վերջնականապես ապացուցվեց ԴՆԹ-ի անալիզների միջոցով։ Այս տեսակների ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ձևավորվել են համապատասխանաբար 1.9 և 7.1 միլիոն տարի առաջ։ Այնուամենայնիվ, երկու տեսակներն էլ կարող են խաչասերվել և հիբրիդներ առաջացնել։
Անտառային փիղ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Elephantidae | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածությունը 1900 թ. Տարածվածությունը 1990 թ. |
Ընդհանուր տեղեկություն
խմբագրելՊալեոգենետիկայի տվյալներով՝ աֆրիկյան սավաննային և անտառային փղերը բաժանվել են մոտ 5-2 միլիոն տարի առաջ։ Վերջին 500 հազար տարում նրանք ապրել են միմյանցից մեկուսացված և չեն խաչասերվել[2][3]։
Եվրոպայում 120 հազար տարի առաջ ապրած ուղղաժանիք անտառային փղի (Paleoloxodon antiquus) հնագույն ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ հենց նա է Loxodonta cyclotis տեսակի ամենամոտ ազգականը, այլ ոչ թե սավաննային փիղը[4]։
Միջազգային Կարմիր գրքի ցուցակներում աֆրիկյան փղերի երկու տեսակներն էլ ներառված են Loxodonta africana ընդհանուր անվան տակ։ Երրորդ տեսակի՝ արևելա-աֆրիկյան փղի առանձնացումը հարցականի տակ է։
Անտառային փղի բարձրությունը միջինում 2,40 մ է։ Այսպիսով, այն զգալիորեն փոքր է սավաննայում ապրող փղերից։ Անտառային փիղն ունի նաև ավելի խիտ շագանակագույն գույնի մազածածկույթ և կլորացված ականջների ձև։ Ինչպես իր անունն է հուշում, աֆրիկյան անտառային փիղն ապրում է Աֆրիկայի արևադարձային անտառներում և կարևոր դեր է խաղում բազմաթիվ բույսերի սերմերի տարածման գործում։
Երկար ժամանակ եղել է պիգմեյների որսի հիմնական օբյեկտներից մեկը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կաղապար:Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2
- ↑ «Генетики нашли следы скрещивания слонов и мамонтов». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ A comprehensive genomic history of extinct and living elephants Արխիվացված 2018-03-05 Wayback Machine, 2018
- ↑ «Elephant history rewritten by ancient genomes, 2016». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.