Անտառային սվաստիկա, սվաստիկայի ձևով անտառատնկումներ։ Հիմանականում հանդիպում են Գերմանիայի տարածքում։ Հանդիպում են ինչպես բաց տարածքներում, սխեմատիկորեն համապատասխանելով տնկիներին, այնպես էլ անտառային զանգվածներում։ Վերջին դեպքում գործում է տեխնոլոգիական աշխատանքների մի սկզբունք, ըստ որի աճեցվում են տարբեր կենսական ցիկլ ունեցող ծառերի տարբեր տեսակներ, և նաև միևնույն դասին պատկանող սվաստիկայի տեսք ունեցող ծառեր, որոնք էլ շրջապատվում են այլ տեսակի ծառերով։ Որպես կանոն, տարբերում են փշատերև (մշտադալար) և սաղարթավոր (տերևաթափ) ծառերի տեասակներ։

Ցերնիկով խմբագրել

53°24′04″ հս․ լ. 13°43′04″ ավ. ե.HGЯO

Մինչև 2000 թվականը Ցերնիկով բնակավայրից հյուսիս-արևմուտք գտնվող անտառահատվածում` Ուկերմարկ շրջանում և Գերմանիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Բրանդենբուրգ երկրամասում գոյություն է ունեցել անտառային սվաստիկա։

Սվաստիկայի տեսք ունեցող տարածքի մակերեսը տարբեր է եղել` 20 քառ. մ-ից (BBC и Daily Telegraph[1]) մինչև 50 քառ. մ (ABC[2]): Սվաստիկայի տեսքը ստացվել է 150[2] սաղարթախիտ ծառերից (2000 թվականի օդալուսանկարահանումից երևում է, որ ծառերի թիվը 70-ից ավել չէ), որոնք շրջապատված են փշատերև ծառերով։ Ծառերի միջին բարձրությունը կազմում է 18 մ։

Տարին երկու անգամ` գարնանն ու աշնանը, սվաստիկան կազմող սաղարթախիտ ծառերը մի քանի շաբաթով փոխում են իրենց գույնը, դառնալով վառ դեղին, որն էլ սվաստիկայի տեսքը կտրուկ առանձնացնում է նրան շրջապատող մուգ կանաչ փշատերև անտառներից։ Արդյունքը կարելի է տեսնել միայն երկնքից։

Առաջացումը խմբագրել

Գոյություն ունի մի քանի վարկած, թե ինչպես և ինչ պատճառներով է տնկվել սվաստիկան.

  • համաձայն վարկածներից մեկի, տեղի անտառապահները հիտլերհյուգենդ բաժանմաունքին համոզել էին անել դա, որպեսզի նշեն Հիտլերի տարեդարձը[3],
  • ըստ մեկ այլ վարկածի, այն 1938 թվականին տնկել է տեղի անտառապահը, որպեսզի կամ ցույց տա իր աջակցությունը կանոնակարգին, կամ դա արել է իշխանությունների հրամանով[2],
  • համաձայն երրորդ վարկածի, տեղի բնակիչները այն տնկել են, որ ցույց տան իրենց նվիրվածությունը դեպի կանոնակարգը այն բանից հետո, երբ BBC-ին տեղացի գործարարներին քննադատել էր իրենց վարվելաձևի համար[4]։

Վերջին տարբերակը իր գաղափարական ուղվածության պատճառով կասկածելի է թվում, այն ընդգծում է BBC-ի դերակատարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ոչնչացումը խմբագրել

Տվյալ օբյեկտի գոյության մասին հավանաբար հայտնի է եղել ԳԴՀ[1] կոմունիստական իշխանություններին և տեղի բնակչությանը[2], սակայն այն ոչնչացնելու փորձեր չեն կատարվել։

Օբյեկտը պաշտոնապես հայտնաբերվել է Գերմանիայի միավորումից հետո, հողերի օդալուսանկարային տեսչության ստուգման ընթացքում, որը իրականավցել էր պետական սեփականության կառավարության պատվերով[3], իսկ 1992 թվականին այն ֆոտոնկարվել է ոչ պրոֆեսիոնալ օդաչուի կողմից[5]։

1995 թվականին, զգուշանալով նեոնացիստների ուխտագնացությունից, ինչպես նաև հասարակական ճնշումներից, որոշում կայացվեց հատել ծառերը։ Ոչնչացվում է 43 ծառ, բայց շուտով ծառերի մի մասը նորից աճում է և սվաստիկան երկնքից նորից տեսանելի է դառնում։

2000 թվականին գերմանական պարբերականները տպագրեցին օբյեկտի նոր նկարը, և որոշվեց նորից հատել ծառերը։ Այդ ժամանակահատվածում այն հողի մի մասը որտեղ աճում էր սվաստիկան, պատկանում էր մասնավոր սեփականատիրոջ։ 2000 թվականի դեկտեմբերի 1-ին հատվել են միայն պետական տարածքում գտնվող ծառերը, որոնց թիվը հասնում էր 25-ի[1]։

Էկի Նարին խմբագրել

41°26′50″ հս․. լ. 76°23′26″ ավ. ե.HGЯO

2006 թվականի սեպտեմբերին The New York Times-ում տեղեկություն հայտնվեց «Էկի Նարին» անտառային սվաստիկայի մասին, որը Թաշ Բաշաթ գյուղից ոչ հեռու գտնվող բլրի լանջին էր` Ղրղզստանի Նարինի մարզում։ Անտառատունկն իրենից ներկայացնում է շրջված սվաստիկա, բաղկացած փշատերև ծառերից, որն ունի 180 մ լայնություն

Գոյություն ունեն շատ լեգենդներ, թե ինչպես է հայտնվել սվաստիկան Խորհրդային Միության տարածքում[6].

  • ամենահավանական տարբերակը պատմում է այն մասին, որ այն տնկել են 1940-1950 ական թվականներին` լանջն ամրապնդելու նպատակով։ Աշխատանքները գլխավորող գյուղատնտեսը կին է եղել։ Մյուս վարկածները դրա ազգային պատկանելիության, քաղաքական հայացքների և նպատակների վերաբերյալ են,
  • մեկ այլ տարբերակով, սվաստիկան տնկվել է 1939 թվականին կնքված Խորհրդա-գերմանական պայմանագրի ազդեցությամբ,
  • համաձայն մեկ ուրիշ վարկածի, սվաստիկան տնկել են գերմանական ռազմագերիները, որոնք ստիպված էին աշխատել անտառային գերատեսչությունում։ Նրանք խաբել էին իրենց պահակներին, և դա նրանց վրեժի ու անհնազանդության դրսևորման ձևն էր։ Միայն թե, վերջին տարբերակը հաստատված չէ, քանի որ տվյալ տարածքում ռազմագերիների համար ճամբար չի եղել։

1991 թվականին կատարված ուսումնասիրության շնորհիվ պարզ դարձավ, որ ծառերը տնկվել են 50 տարի առաջ։ Հետևաբար, ծառերը տնկվել են 1941 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://news.bbc.co.uk/2/hi/europe/1053635.stm
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Germany Destroys Forest Swastika» (English). Новости ABC. 4 Декабря 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Berlin forest swastika to go but its image may remain» (English). Новости Daily Telegraph. 30 Ноября 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «German forest loses swastika» (English). BBC News. 4 Декабря 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Germany - The anti-constitutional trees in the County of Zernikow» (English). Swastika - The Symbol of the Buddha. 03 Августа 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Secrets and lies shroud origins of giant swastika» (English). The New York Times. 16 Сентября 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)